Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ենք տերը մեր երկրի». թողած գլխավորներին պատժում են երկրորդական դերակատարներին

Հունիս 02,2016 10:28

Հայտարարություն
զինվորականների շարունակվող ձերբակալությունների մասին

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը, ներկայացնելով իր պահանջները իշխանություններին, պահանջել էր նաև բանակի գլխավոր պատասխանատուների՝ ՊՆ նախարար Օհանյանի, Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի և նրա տեղակալ Բաղմանյանի հրաժարականները։

Մեր պահանջը իր խորքային իմաստով պահանջում էր, որպեսզի համակարգում տարիներ շարունակ խորացող կոռուպցիայի դեմ իրական պայքար տարվի, և ոչ թե աճող սպառնալիքներին համարժեք քայլերի փոխարեն հասարակական կարծիքի վրա ազդելու միջոցով բուռն գործունեության տպավորություն ստեղծել։
Մենք պահանջ չէինք դրել երկրորդ էշելոնի ՊՆ պաշտոնյաների մասով, քանի որ չէինք տիրապետում բավար չափով տեղեկությունների նրանց գործունեության մասին։ Բացի այդ մտավախություն կար, որ մեր պահանջները կլինեն բանակի կազմաքանդման պատճառ։ Ուստի սահմանափակ պատիժը պետք է, որ սթափեցնող արդյունք ունենար, առանց բանակը ապակայունացնելու։

Ի տարբերություն դրա մենք տեսնում ենք, որ Սերժիկ Սարգսյանի կողմից ուղարկված վերահսկիչները ակնհայտորեն թողած գլխավորներին պատժում են երկրորդական դերակատարներին։ Այդ մարդկանցից շատերը կոռուպցիայի մեջ ներգրավել են, ոչ թե իրենց նախաձեռնությամբ, այլ ավելի վերևների պահանջներին համապատասխան։
Մյուս կողմից էլ, այս մեխանիզմը շանտաժի գործիք կարող է հանդիսանալ Սերժիկ Սարգսյանի կողմից ազնիվ և ըմբոստ սպաներին պատժելու և վախի մթնոլորտում նրանց ենթարկեցնելու համար։

Հաշվի առնելով, որ իշխանությունները արհամարհել են մեր նախկին պահանջները, հարկ չենք համարում կրկին դիմել իրենց, բայց կցանկանայինք դիմել հանրությանը, որ ուշադրություն դարձնեն այս հանգամանքների վրա և գնահատեն իշխանության կողմից իրականացվող քայլերը, որպես քարոզչական գլուխ հարդուկոցի և միգուցե նաև բանակի կազմաքանդման և դրանով Ադրբեջանին տարածքային նոր զիջումների, նոր զոհերի և այլ կորուստների համար նախապատրաստական դավադիր գործունեություն։
«Մենք ենք տերը մեր երկրի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930