ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը հունիսի 1-ի դրությամբ:
Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը բարձրացել է 4-րդ հորիզոնական եւ զիջում է միայն Մագնուս Կարլսենին, Վլադիմիր Կրամնիկին ու Ֆաբիանո Կարուանային: 100 լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը՝ 59-րդ հորիզոնական, Վլադիմիր Հակոբյանը՝ 65, եւ Սերգեյ Մովսիսյանը՝ 89:
Կանանց թարմացված ցուցակում Էլինա Դանիելյանը 39-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 48-րդը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ