«Հրապարակ»-ը բանակային սննդի վերաբերյալ մի շարք հարցեր էր հղել ՀՀ ՊՆ-ին, որտեղից մեզ պատասխանել է ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ Ն. Յոլչյանը։ Մասնավորապես, հետաքրքրում էր, թե որքան է կազմում ՀՀ ԶՈՒ-ում ծառայող յուրաքանչյուր զինծառայողի համար նախատեսված օրաբաժին սննդի գումարը։ Այն, ըստ ՊՆ պատասխանի, ստացիոնար պայմաններում կազմում է միջինը 1.140, իսկ առաջնագծում՝ 1.725 դրամ (ներառյալ 20% ամորտիզացիոն ծախսերը)։
Իսկ քանի՞ կալորիա է կազմում ՀՀ ԶՈՒ-ում ծառայողի օրական մթերաբաժինը, եւ ի՞նչ սկզբունքով են հաշվվում այդ կալորիաները։ Ստացիոնար պայմաններում սնվող անձնակազմին, պարզվում է, օրական հատկացվում է 3.824 կկալ, իսկ առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին՝ 4.121 կկալ սննդամթերք։ «Ստացիոնար պայմաններում անձնակազմի կալորիականության ծախսը տեղի է ունենում հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ մարտական պատրաստության արդյունքում, որի վերականգնման համար չափաքանակում պլանավորված են անհրաժեշտ քանակի ճարպեր, սպիտակուցներ եւ ածխաջրեր։ Առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի կալորիականության ծախսը տեղի է ունենում հիմնականում հոգեբանական սթրեսի եւ ծանրաբեռնվածության արդյունքում, որի վերականգնման համար չափաքանակում պլանավորված են անհրաժեշտ քանակի ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, քաղցրավենիք եւ զգոնությունը բարձրացնելու համար՝ սուրճ»,- ասված է ՊՆ պատասխանում։
ՊՆ-ից ասում են նաեւ, որ զինծառայողներին մատուցվող սննդի որակն ստուգվում է ամեն օր, օրը երեք անգամ՝ նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին։
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում