Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուկաշենկոյի՝ հայկական կոնյակ խմելու, եւ Սերժ Սարգսյանի՝ մահախոսական հիշեցնող ելույթ կարդալու մասին. «Կոմերսանտ»

Հունիս 02,2016 09:57

Ռուսական «Կոմերսանտի» թղթակից Դմիտրի Ազարովը ՌԴ նախագահի պատվիրակության կազմում 2016թ. մայիսի 31-ին մեկնել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ կայացավ Եվրասիական տնտեսական համագործակցության գերագույն խորհրդի նիստը։ Ազարովը մի շարք հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Աստանայում կայացած հանդիպման վերաբերյալ, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ԵՏՄ գերագույն խորհրդի նիստին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզըստանի նախագահները։ Ռուսական «Կոմերսանտի» թղթակիցը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահական նստավայր է ժամանել նախատեսվածից 15 րոպե ուշացումով։ Ղազախստանի «Ակորդա» նախագահական նստավայրի առջև Պուտինին դիմավորել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Դրանից հետո Պուտինն ու Նազարբաևը մտել են նախագահական նստավայրի վերելակը և գնացել այն սրահը, որտեղ անցել է երկու երկրների նախագահների հանդիպումը։

Դրանից 20 րոպե անց ժամանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին ոչ ոք չի դիմավորել։ Նախագահական նստավայրի առջև կանգնած է եղել արարողակարգի պատասխանատուներից մեկը, որը ցույց է տվել Լուկաշենկոյին, թե ուր պետք է գնա Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոյի ժամանելուց մի քանի րոպե անց էլ ժամանել են Ղրղզըստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որոնց նույնպես որևէ մեկը չի դիմավորել։

ETM ETM 2Մինչ Նազարբաևն ու Պուտինը երկկողմանի հանդիպում էին անցկացնում, Հայաստանի, Բելառուսի և Ղրղզըստանի նախագահները սպասում էին նրանց։ Երեք նախագահները նստել էին սեղանի շուրջ։ Դմիտրի Ազարովի խոսքերով՝ նախագահ Լուկաշենկոն անսպասելիորեն վերցրեց սեղանին դրված բաժակը, որը լի էր մուգ կարմիր հեղուկով և մեկ շնչով խմեց այն։ Ռուսական «Կոմերսանտի» տվյալներով՝ բաժակը լի էր հայկական կոնյակով, որն իր հետ Աստանա էր տարել ՀՀ նախագահը։

Դմիտրի Ազարովն անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նրա խոսքերով՝ ԵՏՄ գերագույն խորհրդի ընդլայնված նիստում ՀՀ նախագահը կարդում էր իր ելույթը կարծես այն մահախոսական լիներ՝ հանդիսավորությամբ, դանդաղ և տխուր, իսկ Բելառուսի նախագահը խոսում էր «չլուծված, ավելի ճիշտ՝ չլուծվող խնդիրների մասին ու կրկնում էր՝ մենք պետք է ուժեղ դառնանք»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930