Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. բավարար կլիներ, որ բավականաչափ քանակով եվրոպական ձայներ դատապարտեին Ադրբեջանի արարքը

Հունիս 02,2016 08:02

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Bild պարբերականի հետ զրույցում հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծից բացի՝ խոսել է նաեւ Արցախի խնդրի մասին: Ներկայացնում ենք զրույցի այդ հատվածը՝ ըստ Panorama.am-ի թարգմանության:

-Հայաստանը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար: Ինչպե՞ս է իրավիճակն այնտեղ:

– Այս պահին իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան: Սակայն երբ սկսվեց Ադրբեջանի զինված հարձակումը, մենք չտեսանք միջազգային համերաշխություն: Մենք կցանկանայինք, որպեսզի ավելի հստակ արտահայտվեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, այն է՝ Ադրբեջանի հարձակում:

– Ի՞նչ եք Դուք պահանջում միջազգային հանրությունից:

-Հայաստանը փոքր երկիր է: Մեզ համար պարզ է, որ մենք տնտեսապես միգուցե պակաս հետաքրքիր ենք: Մեզ համար կարևոր է, որ անարդարությունն անարդարություն կոչվի: Մեզ համար առաջին հերթին բավարար կլիներ, որ բավականաչափ քանակով եվրոպական ձայներ դատապարտեին Ադրբեջանի արարքը: Երբ դա չբավականացնի, արդեն անհրաժեշտ կլինի մտածել պատժամիջոցների սահմանման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930