Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր մեկօրյա հանգիստ է: Իսկ նախորդ օրը կայացած վեցերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը խաղալով ադրբեջանցի կանանց գրոսմայստեր Գյունայ Մամազադայի հետ եւ պարտության մատնեց:
Հաղթանակ տոնեցին նաեւ Մարիա Կուրսովան ու Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Գալոյանը կես միավոր վաստակեց:
Յոթերորդ տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով բաժանում է 2-13-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով 10-րդ տեղում է:
Մարիա Կուրսովան 4,0 միավորով ընթանում է 19-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ՖԲ էջից