Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանի տեղադրումը` խորհրդային ինքնությունն ի հայտ բերելու առիթ

Հունիս 02,2016 19:00

«Բաբաջանյանի արձանի տեղադրումը պարզապես հերթական առիթն էր` խորհրդային ինքնությունն ու մտածելակերպն ի հայտ բերելու առումով: Սակայն վերջին տարիներին տարածված բազմաթիվ այլ երեւույթներ նույնպես այդ ինքնության արտահայտությունն են կամ դրա ամրապնդման գործիքը: Սկսած կրթական համակարգի վիճակից, վերջացրած քաղցրավենիքի գովազդներով կամ «հայրենական եւ արտասահմանյան ավտոմեքենաներ» արտահայտության օգտագործմամբ` ամենուր այդ ինքնության ու մտածելակերպի հետքերն են:

Կամ, օրինակ, երբ ԽՍՀՄ-ին են վերագրում Հայաստանում էլեկտրաֆիկացման իրականացումը, արդյունաբերական արտադրության հիմնադրումը, մետրոյի, օդանավակայանի կամ այլ ենթակառուցվածքների կառուցումը եւ այլն, կարծես տեղյակ չեն կոմունիստական լծի տակ չապրած երկրներում այդ ամենի առկայության մասին` ավելի բարձր որակով»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի տեղադրումից հետո բարձրացած աղմուկին:
Թեմայի մանրամասները

«Առավոտ» օրաթերթ
01.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930