Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը հանդես է գալիս որպես քաղաքական գործի՞չ, թե՞ փորձագետ

Հունիս 02,2016 19:30
samvel babayan

«Իսկ ի՞նչ է դիվերսիոն գործողությունը, ի՞նչ չափանիշներով է ինքը որակում դա որպես դիվերսիոն գործողություն». ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում այսպիսի հարց ուղղեց ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին, որը քառօրյա պատերազմը գնահատել էր որպես հակառակորդի պատժիչ դիվերսիոն գործողություն:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ հիմա այնպիսի իրավիճակ է, որ բոլորս պետք է առավելագույնն անենք, որ չշահարկվի այս հարցը. «Վերջապես մենք տվել ենք անդառնալի կորուստներ, եւ եթե ինչ-որ մեկը, կապ չունի՝ ով է, ես անձնական խնդիր որեւէ մեկի հետ չունեմ, կյանքում որեւէ մեկին անձնապես չեմ վիրավորել, նման հայտարարություն է անում, պետք է հարցնեք այդ մարդուն՝ ի՞նչ չափորոշիչներով եք այս կամ այն գործողությունը որակում պատերազմ կամ ահաբեկչություն: Եթե այստեղ հանդես են գալիս որպես քաղաքական գործիչ որոշ հայտեր ներկայացնելու՝ սա մեկ բան է, բայց եթե խոսում ենք որպես փորձագետ ու փորձում տալ նկարագիրը, թե ինչ է եղել, ինչ գործողություն է եղել, այստեղ պետք է ավելի հստակ չափանիշները որոշվեն: Եթե թշնամին կորցրել է 30-ից ավելի տանկ, դա պատերազմ չի՞, դիվերսիոն գործողությո՞ւն է: Եթե նա կորցրել է Գրադ կայանք, երբ որ TOC-1 համակարգն է կորցրել, երբ տվել է 400-2.5 հազար զինվորի զոհ, դա դիվերսիոն գործողությո՞ւն է»:
Կարդացեք 

 

«Առավոտ» օրաթերթ
01.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930