Ամերիկացի հայտնի դերասան, շուրջ 50 տարբեր կինոմրցանակների դափնեկիր, ռեժիսոր, պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Ջոնի Դեպպն ու Hollywood Vampires խումբը օրերս Շվեդիայում խնդիրներ են ունեցել: Հանդիսատեսը նրանց տառացիորեն բոյկոտել է:
AceShohbiz-ի փոխանցմամբ, պատճառը մամուլում՝ ընտանեկան բռնությունների մասին տարածված մեղադրանքներն են, որոնց մասին բարձրաձայնել էր Դեպպի նախկին կինը՝ Էմբեր Հերդը: Ստոկհոլմի այգիներից մեկում պետք է կայանար արվեստագետի համերգը, ու տնօրինությունը ստիպված է եղել հայտարարությամբ հանդես գալ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք դեմ ենք ամեն տեսակ բռնության, բայց նաեւ հարգում ենք անմեղության կանխավարկածը, մարդը անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցվել նրա հանցանքը»:
Չնայած լայնամասշտաբ բոյկոտին ու ընտանեկան բռնության դեմ պայքարի ակտիվիստների կոչերին, Դեպպի համերգը փայլուն է անցել, եւ այն ունկնդրել է 17 000 մարդ:
Ավելի վաղ, ի պաշտպանություն հոր՝ հանդես էր եկել Ջոնի Դեպպի ու Ֆրանսիացի կինոդերասանուհի եւ երգչուհի Վանեսա Պարադիի 17-ամյա դուստրը՝ Լիլի-Ռուոզ Դեպպը: Նա իր իստագրամի էջում գրել էր. «Իմ հայրը հրաշալի հայր է եւ շատ լավ մարդ: Նրան ճանաչողները նույնը կասեն: Բացառվում է, որ նա վնասի որեւէ մեկին»:
«Առավոտ» օրաթերթ
01.06.2016