Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսոյ Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ Աթէշեան կէս միլիոն տոլարնոց բնակարան գնած է Սթամպուլի մէջ. Եռագոյն

Հունիս 01,2016 23:50

Եռագոյն. Պոլսոյ Հայոց պատրիարքի գլխաւոր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթէշեան թանկարժէք բնակարան մը գնած է Սթամպուլի Շիշլի թաղամասի Քուրթուլուշ կեդրոնական պողոտային վրայ: Ըստ հայկական «Ակօս»-ի`գնուած անշարժ գոյքին արժէքը կը գնահատուի մօտ 1.300.000-1.500.000 թրքական լիրա (441.000-508.900 տոլար): Կը նշուի, որ 2 տարի առաջ ալ արքեպիսկոպոս Աթէշեան տուն մը գնած է Պոտրում հանգստավայր քաղաքին մէջ:

Հաշուի առնելով համայնքէն ստացուող բազմաթիւ դիմումներու առկայութիւն` «Ակօս»-ը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմած է Արամ Աթէշեանին: Բարձրաստիճան հոգեւորականը պատասխանած է, որ տունը գնած է 40 տարի հաւաքած իր գումարով:

«Նախ կ՛ուզեմ յիշեցնել, որ կրօնի տեսանկիւնէ մեղք է այն, որ համայնքին մէջ, որուն ես 40 տարիէ կը ծառայեմ, գնածս տան թեմայով բամբասանքներ տարածուին, կեղծ օրակարգ կը հիմնեն ու ցեխ կը շպրտեն մարդու վրայ: Բացի այդ, եթէ նային մեր հանգուցեալ հոգեւորականներուն թողած ունեցուածքներուն, կը հասկնան որ ամէն ինչ բնական է»,- ըսած է Աթէշեան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930