Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանի բարձրացրած մարտավարական հարցերից մեկը ես մեկ ամիս առաջ արդեն բարձրաձայնել էի». Խոսրով Հարությունյան

Հունիս 01,2016 23:23

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը գեներալ Սամվել Բաբայանի ներկայացրած առաջարկներից եզրակացություններ չի շտապում անել:

«Նման մեկ հարցազրույցից հեռու գնացող եզրակացություններ կաշխատեի չանել»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա, ինչ վերաբերում է գեներալի առաջարկին, թե նախ անհրաժեշտ է փակել Ադրբեջանի օդը, պարոն Հարությունյանը շարունակեց. «Օդը փակել, ականջները խլացնել, դրանք տակտիկական ու ռազմավարական խնդիրներ են, որոնք պաշտպանական, ռազմական գործողություններ իրականացնելիս իրականացվում է, այդ առումով մերոնք նույնպես աշխատանքներ իրականացնում են: Օդը փակել նշանակում է պահպանել հակաօդային պաշտպանության անհրաժեշտ մակարդակը, ականջները խլացնել նշանակում է կապի համակարգերը շարքից դուրս հանել: Նայեք Կոմանդոսի, ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի առաջարկները, կտեսնեք՝ նրանք ոչ պակաս ու ավելի խորը առաջարկներ են ներկայացրել»:

Թեեւ գեներալը չէր շտապել քառօրյա պատերազմը «բլից կրիգ» կամ հենց քառօրյա պատերազմ որակել, այլ համարել էր դիվերսիոն գործողություն, պատգամավորի կարծիքով, էական նշանակություն չունի, թե ինչ կանվանվի՝ պատերա՞զմ, ռազմական գործողություննե՞ր, թե՞ դիվերսիոն ակցիա. «Ըստ էության մի բան  ակնհայտ էր, ադրբեջանական կողմը նպատակ ուներ փորձել ռազմական գործողությունների արդյունքում ձեռք բերել այնպիսի նոր դիրքեր, որոնք իրենց հնարավորություն կտային բանակցային գործընթացում  ներկայանալ մեկնարկային նոր պահանջներով, այսինքն, ունենալ դիրքային առավելություն:

Սա էր ամբողջ իմաստը: Ասել, թե ընդամենը ուզում էին փորձել՝ արդյոք մեր բանակը մարտունակ է, թե ոչ, միամտություն կլիներ»:

Ըստ պատգամավորի, Ադրբեջանի տարածքի ռազմաստրատեգիական  խորությունն ավելի մեծ  է, քան՝ մերը,  հետեւաբար. «Մեր մարտավարությունը, որը, որպես կանոն, պաշտպանական է լինում, պահանջում է այլ մոտեցում ու այլ զինատեսակներ:

Սամվել Բաբայանն այստեղ ճիշտ է, եւ ես դա մեկ ամիս առաջ ՌԴ ներկայացուցիչների հետ համատեղ նիստում բարձրաձայնել  եմ»:

Խոսքը, ըստ պատգամավորի, վերաբերում է ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությանը, թե փորձում են բալանսը պահպանել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea says:

    Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը բանից պարզվում է կարող է Սերյան Օհանյանի գլխից թռնի եվ ռազմավարական լուծումներ անի եվ նույնիսկ բարձրաձայնել է գեներալ Սամվել Բաբայանի հարցերից մեկը մեկ ամիս առաջ որ ինքը «քայլով մարշից» բացի,չլինելով որեվիցե պատերազմի մասնակից ու չունենալով համապատասխան զինվորական կրթություն,կարող է ցուցմունքներ տալ ՊՆ Սերյան Օհանյանին:Բայց միթե դա բարոյական է որ իր թիմակցին նա առ է համարում եվ տալիս է ՊՆ-ին ռազմավարական դասեր:Կարելի է մտածել որ Սերժը երեվի պատաստում է պատգամավորին ՊՆ նոր ղեկավար նշանակել:Լավ է գոնե պատգամավորն հարցազրույցից առաջ հարցումներ է արել համապատասխան մարդկանց օրինակ իր վերջին ոչ պաշտոնական հանդիպումն Վաղարշակի հետ:Ինչպես նշեց
    վերջինս հանդիպումից հետո շատ խիստ զարմացած էր մնացել թե ինչի է պետք պատգամավորին զինվորական գիտելիքներ ձեռք բերելը այն էլ կայծակային արագությամբ:
    Ամեն ինչ պարզ է որպիսի խայթի գեներալ Սամվել Բաբայանին,ապա նւււ նրան պետք էր պախարակել ՊՆ-ին:
    Պատգամավորի կարծիքով, էական նշանակություն չունի, թե ինչ կանվանվի՝ պատերա՞զմ, ռազմական գործողություննե՞ր, թե՞ դիվերսիոն ակցիա:Պարզ է որ երկար տարիներ լինելով կարի ֆաբրիկայի տնօրեն էական նշանակություն չի ունեցել թե որտղից սկսեն կարել:Քանի որ ՊՆ-ի գլխից թռել է ապա ինչու Սերժի հայարարած չորսօրյա պատերազմն ընդունել «ըստ նախագահի» եթե ՀՀ նախագահն էլ իր խոսքերի տերն չէ «Հավատացեք ինձ, ժողովուրդ ես ստախոս չէմ,ճիշտ եմ ասում»:

  2. Delea says:

    Երբ կառավարում ես, միշտ հիշիր, որ հաճախ ում ամենից շատն ես շոյում, նա կարող է քեզ
    նաև մահացու խայթել:

  3. Աբրահամյան says:

    Բացարձակ պարտադիր չէ, որ ամեն պատահական մարդ ներկայացնի իր կարծիքը պատերազմի մասին ու սիրողական գնահատական տա փորձառու գեներալին: Փորձեք ինքներդ Ձեզ հարգել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930