Aravot.am-ը ՊՆ գեներալ Վարդան Ավետիսյանից հետաքրքրվել է՝ ինչ նորություններ կան Հադրութի հայտնի միջադեպից, հայտնի՞ են մեղավորները, ի պատասխան պարոն Ավետիսյանն ասաց. « Տեղյակ չեմ նման միջադեպերից»:
Հիշեցնենք, որ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ ասել էր, որ բոլոր մեղավորները պատժվելու են:
Հիշեցնենք, նաեւ որ գեներալ Վահան Բադասյանը պատմել էր, որ Հադրութում գեներալ Մանվելը հայհոյել է իր ճանապարհը փակած զինվորներին, նրա թիկնապահներն էլ սպառնացել են:
«Ուզում եմ, որ նման խոսակցություններ ընդհանրապես չլինեն: Եւ Մանվել Գրիգորյանը, ե՛ւ Վահան Բադասյանը արցախյան ազատամարտում ավանդ ունեն դրած, չէի ցանկանա, որ երկուսն էլ իրար քննադատեն, քննադատության առարկա դառնան ու թշնամու ջրաղացին ջուր լցնեն»- հավելեց Վարդան Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, Մանվել Գրիգորյանը գեներալի կոչումը հենց այնպես չի ստացել. «Հայրենիքին ծառայություններ է մատուցել ու արժանի գեներալ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանվել Գրիգորյանը գեներալի կոչումը հենց այնպես չի ստացել. «Հայրենիքին ծառայություններ է մատուցել ու արժանի գեներալ է»:
տոչնի քո նման իրար պաս էք տալի րար գովում սթափվեք վեռջապես սեղանի շուրջ նստած կենաց չեք ասում այսոր որհասական պահ է ու պետք չի դոշ տալ բոլորնել գիտեն թե օվ օվե
Փառամոլությունը վաղ թե ուշ մահացու խայթում է իր տիրոջը: