Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին նախարարի մակարդակի մարդիկ էլ այդ ջրաղացին ջուր են լցնում»․ արձագանքում է ՊՆ նախկին նախարարին

Հունիս 01,2016 22:30

«Վաղարշակ Հարությունյանը չի բացատրում՝ կորցրած դիրքերը վերադարձնելն ինչու է անգրագետ մոտեցում, ընդամենը մերկապարանոց հայտարարություն է անում, նույն կերպ կարելի է պատասխանել իրեն՝ գուցե իր մոտեցումն է անգրագիտություն»,- այս կարծիքին է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը՝արձագանքելով ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հայտարարությանը:

«Պետք է նկատի ունենալ, որ Խորհրդային միության ժամանակաշրջանից եկած գործիչների մեծամասնությունն այլեւս պիտանի չեն ինքնիշխան Հայաստան կառուցելու համար, նրանց գիտակցությունը գաղութացված է, միտքը կաշկանդված, կամքը՝ նվազարկված:

Նրանք ստրկամիտներ են ու չեն կարող պիտանի լինել ապագա պետության համար:

Դա միայն Վաղարշակ Հարությունյանին չի վերաբերում, մեծ շերտի է վերաբերում, մենք նոր քաղաքական սերունդ կերտելու, ծնելու հրատապ կարիք ունենք: Այս ռազմական գործողությունները սրեցին դրա անհրաժեշտությունը, նաեւ քաղաքական գործընթացները ցույց տվեցին ժողովրդին, որ դրա կարիքն ունենք»,- շարունակեց Վարուժան Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը պնդել էր, որ դիրքերը վերադարձնելով՝ լավ արդյունքի չենք հասնի. «Շատ են խոսում, որ պիտի գնանք եւ վերադարձնենք տարածքները, սակայն ինչի՞ կհասնենք մենք դրանով. կհասնենք նրան, որ Ադրբեջանը այդ վերցրած դիրքերը ավելի կամրապնդի, եւ հիմա դրանք վերցնելն ուղղակի կլինի անգրագիտություն»:

Նախկին նախարարի այդ տեսակետը անհասկանալի է Վարուժան Ավետիսյանի համար. «Եթե գնանք, ազատագրենք, ինչպես կարող է հակառակորդը ամրապնդել վերցրած դիրքերը, տրամաբանական չէ: Ինքը երեւի չի կարող, բայց հայկական բանակն ու հայ կամավորականը կարող է»:

Ըստ պարոն Ավետիսյանի սահմանին հարաբերական խաղաղությունն էլ հարատեւ չէ, առայժմ պայմանավորված է Ադրբեջանում անցկացվող Ֆորմուլա 1-ով. «Սողացող պատերազմը հենց այնպես չի սկսել Ադրբեջանը, հետզհետե ավելի ուժեղ ալիքներով շարունակելու հստակ մտադրություն ունի, շարունակում է ծանր սպառազինություն ու ժամանակակից զենքեր գնել, արտադրություն է արդեն ծավալում իր երկրում, լրջորեն պատրաստվում է տարիներ շարունակ: Սողացող պատերազմով հակառակորդը մեզ ռազմական պարտության է մատնելու ու առնվազն Արցախը կլանելու, որովհետեւ մեծ ախորժակ ունեն, ՀՀ-ն համարում են որպես Արեւմտյան Ադրբեջան եւ այլն: Այդ պետությունն ունի մեր երկիրը կլանելու հստակ ագրեսիվ նպատակներ: Այդ նպատակն էլ իրագործում է հետեւողական քայլերով:

Մեր երկրի տխրահռչակ կառավարությունը իր հանցավոր անգործությամբ առնվազն նպաստում է հակառակորդի գործողություններին: Եվ նախկին նախարարի մակարդակի մարդիկ էլ այդ ջրաղացին ջուր են լցնում, ի սկզբանե բոլորն աշխատում են այդ դավաճանական գիծը սպասարկելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    ՈՒզում եք ճանաչել Վաղարշակ Հարությունյանին, հետևեք նրա արարքներին և ոչ թե ականջ դրեք նրա խոսքերին: Ամբոջ ազգը չընդունեց Սերժի որոշումը Վիեննայում եվ այն անվանեց դավաճանություն:Իսկ մեր օրվա հերոսը Վիեննայում կայացած հանդիպումը հայկական կողմի քաղաքական հաղթանակն է համարում, տարածքները թուրքին զիճելով:Դա պարզ է Սերժին գովաբանելու իմաստը, եվ նա ով դողում է փողի վրա, ունակ են ամեն ինչի ու ոչինչի: Գոցե դհոլ խփելով գոնե նախարարի օգնական տան, չէ որ նա իրեն բարձր է գնահատում բոլորից,ունենալով Ազերի դաստիրակություն, ավարտելով Բաքվի Ս. Կիրովի անվ. Կասպիական բարձրագույն ոազմածավային ուսումնարանը եվ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա:

    Վայրի կիրքը շաղախված կույր փառասիրության հետ. ահա ինչն է ուղղորդում ռազմական արկածներ որոնող Վաղարշակ Հարությունյանին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930