Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ բացակա չդնեք». բացվեց Թալիշում նահատակված Վիկտոր Յուզիխովիչի անվան դասասենյակ. (Ֆոտոշարք)

Հունիս 01,2016 21:21

Այսօր Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3-րդ ավագ դպրոցում, որտեղ մինչև 8-րդ դասարան սովորել էր Թալիշում նահատակված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչը, բացեցին հերոսի անունը կրող դասասենյակ: Նրա լուսանկարների վերևում փակցված էր. «Ինձ բացակա չդնեք»:

Վիկտոր Յուզիխովիչ_1 Վիկտոր Յուզիխովիչ_2 Վիկտոր Յուզիխովիչ_3 Վիկտոր Յուզիխովիչ_4 Վիկտոր Յուզիխովիչ_6 Վիկտոր Յուզիխովիչ_7 Վիկտոր Յուզիխովիչ_8 Վիկտոր Յուզիխովիչ_9

Մերօրյա հերոսի անվան դասասենյակը բացվեց ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան դասարանի կողքին: «Սիրելի ընկեր՝ այսօր դու մեզ հետ չես, մեր կողքի՛ն չես, բայց մեր մեջ ես… դարձել ես մեր հոգու մի մասնիկը, դու եւ բոլոր նրանք ովքեր հերոսաբար կարողացան իրենց վերջին ճիգը գործադրել ու հանունի համար ընկան Հայրենիքի վաղվա լուսավոր օրը նկարելու այդ վեհ գործի ժամանակ, թույլ չտալով թշնամուն սողոսկելու երկրիդ ներսը… »,-դպրոցում այս խոսքերով փառաբանեցին հերոսին:

Հիշեցնենք , որ Վիկտորի հայրը Մոլդովայում ծնված ուկրաինացի է, սակայն մոր՝ Աննա Յուզիխովիչի ասելով, Վիկտորը վիրավորվում էր, եթե իրեն չասեին հայ ես: Վիկտորը մեծ հաջողություններ ուներ բռնցքամարտում, նա հասցրել էր դառնալ Եվրոպայի դեռահասների փոխչեմպիոն: Ու չնայած մարզիչը համոզել էր չգնալ բանակ ու շարունակել բռնցքամարտով պարապելը, Վիկտորն առարկել էր՝ ասելով. «էլ ինչ տղամարդ, որ բանակ չգնա»: Նա, վիրավոր լինելով, անզիջում կռիվ է մղել թշնամու դեմ, ազատագրել Թալիշը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930