Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ տեղեկությունների` Էրդողանը տառապում է «շիզոֆրենիայով» եւ «էպիլեպսիայով». Հակոբ Չաքրյան

Հունիս 01,2016 19:33

«Գերմանիայի Բունդեսթագը չի ենթարկվի երկրի կանցլեր Անգելա Մերկելին, որը Թուրքիայի նախագահին հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի՝ Բունդեսթագում հայամետ բանաձևի  քվեարկությունը խոչընդոտելու համար»,-կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Այսօր` հունիսի 2-ին, «Հայելի» մամուլի ակումբում նա ասաց, որ կասկածելի է` արդյոք կիրականանա՞ Մերկելի  եւ Էրդողանի պայմանավորվածությունը եւ այդպիսով Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագիծը չի ընդունվի:

Հակոբ Չաքրյանը տեղեկացրեց, որ երեկ թուրքական հեռուստաընկերություններից մեկը հաղորդել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն դիմել է ՌԴ արտգործնախարարությանը` ռուս-թուրքական համատեղ խումբ ստեղծելու առաջարկով: Չավուշօղլուի առաջարկի նպատակն է` բարելավել ռուս-թուրքական հարաբերությունները. «ՌԴ արտգործնախարարությունն իսկույն մերժել է առաջարկը` ասելով, որ հարաբերությունների բարելավմանն ուղղված ՌԴ առաջարկները Թուրքիային քաջ հայտնի են: Սիրիայում ռուսական կործանիչի խոցումից  հետո Պուտինը հայտարարեց, որ Թուրքիան պետք է պաշտոնապես ներողություն խնդրի, վճարի փոխհատուցում եւ պատժի պատասխանատուներին: Վերջին հարցը բարդ է: Կրակել է ահաբեկիչ, բայց նրան հրամայել են, որ խփի օդապարիկով վայրէջք կատարող ռուս օդաչուին: Ինքնաթիռի խոցումից հետո Դավութօղլուն գլուխ գովելու նպատակով Էրդողանից առաջ ընկավ` ասելով, թե ինքն է կարգադրել խոցել ռուսական ինքնաթիռը: Երբ ՌԴ-ն կոշտ արձագանքեց, թուրքական կողմը սկսեց մեղադրել իր ԶՈՒ գլխավոր շտաբին, հետո` ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարին, հետո` օդաչուին…»

Հակոբ Չաքրյանի խոսքով` Թուրքիայի հանդեպ ՌԴ-ի կոշտ վերաբերմունքը պայմանավորված է Էրդողանի սանձարձակ պահվածքով. «Նա այդ օրերին սանձարձակ հայտարարություններ էր անում, գոռոզանում, որ ինքնաթիռ են խփել»:

Բանախոսը նաեւ փաստեց, որ Թուրքիայի նախագահի մասին բացասաբար են արտահայտվում հատկապես Վաշինգթոնում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթաժողովից հետո, երբ Էրդողանն ինքնագլուխ հայտարարություններ էր արել. «Չի հասկանում` ինչ է խոսում…Վաշինգթոնում թուրքական կողմից մի ամսվա խնդրանքներից հետո Օբաման վերջապես ընդունեց նրան: Հանդիպումից Էրդողանը դուրս եկավ եւ ասաց, թե Օբաման Սիրիայի քրդերի հարցում պաշտպանում է Թուրքիայի տեսակետը: Հաջորդ օրն Օբաման ասում է, որ Էրդողանի հետ Սիրիայի քրդերի մասին չի էլ խոսել: Այսինքն, Օբամայի անունից սուտ է խոսում: Հետեւանքը` Էրդողանից զզվում են: Հեղինակավոր պարբերականներն ինչ ասես գրեցին նրա մասին, ծաղրեցին, անգամ անպատվեցին: Էրդողանը ծիծաղելի վիճակում է»:

Ըստ Չաքրյանի` տեղեկություններ կան, որ Էրդողանը «էպիլեպսիայով» եւ «շիզոֆրենիայով» է տառապում. «Վատ էր զգացել-ընկել էր, մի բժշկուհի պատահական օգնության էր հասել, մեկ ամիս անց այդ բժշկուհու դիակը գտան անտառում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930