«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»-ում անցկացվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ եւ, որպես թանգարան-ինստիտուտ, մշտապես զգացվում է ձայնագրման անհրաժեշտություն, սակայն թանգարանը չունի այդ սարքավորումները: Վաղը կառավարության նիստում վարչապետին կհայտնի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` առաջարկելով նախարարության ենթակայությամբ գործող «Հայ հոգեւոր երաժշտության կենտրոն»-ից հետ վերցնել 2 միլիոն 996 500 դրամ արժողությամբ ձայնագրային սարքավորումները եւ հատկացնել Կոմիտասի թանգարանին:
Տիկին Պողոսյանի մեկնաբանմամբ, «Հայ հոգեւոր երաժշտության կենտրոն»-ի ձայնագրային սարքավորումը գրեթե չեն օգտագործվում: Բացի այդ, տիկին Պողոսյանը գտնում է, որ խնայողություն կարվի եւ Կոմիտասի թանգարանի կողմից ամեն անգամ չի վարձակալվի ձայնագրման սարքավորումներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ