Հունիսմեկյան մանկական միջոցառումների, ինչպես նաև «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հաղթանակ» զբոսայգում առավոտյան մեկնարկել է մանկական երգի ու պարի փառատոնը` Հայաստանի մարզերի մանկական համույթների շուրջ 1500 երեխաների մասնակցությամբ: Համերգային և պարային ծրագրերն ազատ ու բազմաժանր են եղել: Ներկայացվել են նաև տարբեր ժողովուրդների ազգային պարերի կատարումներ: «Հաղթանակ» զբոսայգի այցելած բոլոր երեխաները մինչև 13:00-ն անվճար օգտվել են զբոսայգու տարածքում գործող 25 զվարճախաղերից:
Երևանի քաղաքապետարան