Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթիի մանկապարտեզի սան. «Երբ կրակոցներ են լինում, ապաստարան ենք մտնում»

Հունիս 01,2016 18:33

Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրը Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում, ուղիղ գծով Ադրբեջանի սահմանից մոտ 3 կմ հեռավորությամբ, կայացավ տոնական միջոցառում: Բազմամարդ էր, այնտեղ էին ոչ միայն Նոյեմբերյան քաղաքի փոքրիկներն՝ իրենց մայրերի հետ, այլ նաեւ՝ տարածաշրջանի գյուղերից երեխաներ: Միջոցառումը կազմակերպել էր Նոյեմբերյանի մարզամշակութային կենտրոնը (տնօրեն՝ Մելսիդա Վերանյան):

Այդ կենտրոնի «Սոսե» (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Ջիլավյան) եւ սահմանամերձ Բերդավանի «Դափնե» պարային համույթները ներկայացրին հետաքրքիր ելույթներ:

Նոյեմբերյանի քաղաքապետարանի եւ «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից երեխաներին նվիրվեց պաղպաղակներ, այլ նվերներ: «ՍՕՍ-մանկական գյուղեր» կազմակերպության Իջեւանի մասնաճյուղի կողմից երեխաներին հանձնվեցին պայուսակներ, ուր ներկեր էին, փուչիկներ, պղպջակներ արձակելու սարք, գլխարկներ:

2

«Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի երեխաները նկարազարդումներ արեցին զբոսայգու պատերին, գետնին, թղթերի, նկարակալների վրա: Հանդեսին ներկա էին նաեւ սահմանամերձ Դովեղի մանկապարտեզի սաները:

Ադրբեջանին սահմանակից Կոթիի մանկապարտեզի սան Սուրեն Վերանյանն արտասանեց գյուղի մանկապարտեզի տնօրեն Սեդա Ղազինյանի հեղինակած բանաստեղծությունը: Այնտեղ այսպիսի մտքեր կան ՝ Նժդեհի թոռներն ենք, չենք վախենում, երբ կրակոցներ են լինում, ապաստարան ենք մտնում եւ այլն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930