Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հյուսիս-Հարավ ճանապարհի համար նոր տարածքներ կիրացվեն

Հունիս 01,2016 18:30

Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման նպատակով մայրաքաղաքում եւ հարակից բնակավայրերում հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագիր է հաստատված: Ծրագիրը բաղկացած է երկու տրանշներից: Ըստ կառավարության որոշման տրանշ 1-ը ներառում է Շիրակի փողոցի եւ Արտաշատի խճուղու բարելավումը, Արշակունյաց պողոտայի եւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի փոխհատման լայնացումը:

Տրանշ 2-ը ներառում է Արգավանդ-Շիրակ, Դավթաշեն-Աշտարակ եւ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհային հանգույցների բարելավումը: Ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արեւմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները, որով կապ կհաստատվի Արտաշատի խճուղու եւ Մ 2 միջպետական ճանապարհի միջեւ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաղը, կառավարության նիստում կհայտնի, որ ճանապարհաշինության աշխատանքները շարունակելու նպատակով կառավարության հաստատմանն է ներկայացվում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի եւ Արտաշատի խճուղու փոխհատման  ճանապարհահատվածի հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930