Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց օգնականների` անվասայլակով տեղաշարժվողները չեն կարող բարձրանալ բեմահարթակ (Տեսանյութ)

Հունիս 01,2016 18:28

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սիրահարների այգում այսօր` հունիսի 1-ին, «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված  «Երեխաների ձայնը»   միջոցառումը, որի ընթացքում փոքրիկները լուսանկարվեցին, ծանոթացան կրթական ծրագրերի, մասնակցեցին ցուցահանդեսի:

Սիրահարների այգու բեմահարթակում ելույթ ունեցողների թվում էր «Փարոս»  կամերային երգչախումբը, որի կազմակերպչական հարցերը հոգում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը:

Հատկանշական է, որ երգչախմբի` անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող անդամներին դժվարությամբ բարձրացրեցին բեմահարթակ, քանի որ կամրջակը փոքր-ինչ բարձր է կառուցված:

Aravot.am-ն «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանից կարծիք հարցրեց, թե Սիրահարների այգին որքանով է հարմարեցված հաշմանդամություն ունեցողների կարիքներին:

FILE0867 FILE0866 FILE0863 f_Armen-Alavedryafn

«Միջին մակարդակով է հարմարեցված, այստեղ վաղուց կառուցվել է հարմարեցված սանհանգույց, որը որոշ ժամանակով չէր գործում: Ամեն դեպքում, հաճույքով ենք գալիս այստեղ եւ ելույթ ունենում»,-ասաց Ալավերդյանը: Նա նշեց, որ հաշմանդամություն ունեցողների համար այգու ոչ բոլոր մուտքերն են հարմարեցված` բացի Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող մուտքից, որտեղ կա թեքահարթակ:

Ինչ վերաբերում է բեմահարթակի կամրջակին, պարոն Ալավերդյանը փաստեց, որ առանց օգնականների` «Փարոս»-ի երգիչները չեն կարողանա հաղթահարել այն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930