Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանի համար երկինքն ավելի կբացեն, հավասար մրցակցային պայմաններ կապահովեն

Հունիս 01,2016 17:45

Հայաստանի կառավարությունը կվերանայի Չինաստանի եւ ՀՀ-ի միջեւ «Քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ» համաձայնագիրը, որը կնքվել է 1996 թվականին:

Կառավարությունն իր վաղվա նիստում հավանություն կտա «Չինաստանի հետ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրին, որով նախատեսում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր համագործակցություն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջից:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը վարչապետին կհայտնի, որ համաձայնագրի վերանայումը բխում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր` «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման եւ երկու երկրների միջեւ ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից:

Խմբագրված համաձայնագրով նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի եւ նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջեւ արդար եւ հավասար մրցակցության ապահովման, վկայականների եւ լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ:

Ըստ էկոնոմիկայի նախարարի, վերանայվել եւ արդիականացվել է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը եւ սահմանվել են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ:

Օրինակ` համաձայնագրի 5-րդ կետով նախատեսվում է, որ, եթե զինված հակամարտության, քաղաքական հուզումների կամ զարգացումների կամ հատուկ եւ անսովոր հանգամանքների պատճառով պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությունը չի կարող շահագործել հաղորդակցություն սովորական երթուղիով, մյուս կողմը պետք է գործադրի իր առավելագույն ջանքերը` ապահովելու համար այդպիսի հաղորդակցության շարունակական շահագործումը այդպիսի երթուղիների համապատասխան փոփոխությունների միջոցով` ներառյալ իրավունքների տրամադրումն այնքան ժամանակ, որքան կարող է անհրաժեշտ լինել կենսունակ շահագործումները դյուրացնելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930