Այս հորդորով ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմեց այսօր «Միկա» մարզադահլիճում ներկա ծնողներին, որոնք եկել էին «Երեխաների պաշտպանության օրվա» առիթով կազմակերպված մարզական միջոցառմանը:
Միջոցառումը ՄՕԿ-ի հովանու ներքո «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում ավանդաբար կազմակերպում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք» նշանաբանով:
Կարդացեք նաև
Ուրախալի է, որ նախադպրոցական հիմնարկների սաների մասնակցությամբ միջոցառումն ընդլայնում է ընդգրկման շրջանակները: Այս անգամ բացի Երեւանի վարչական շրջաններից մասնակցեցին նաեւ հանրապետության տարբեր մարզերից՝ Արագածոտն, Արարատ, Կոտայք, Արմավիր, ժամանած մանկապարտեզների սաները:
24 նախադպրոցական հիմնարկների երեխաները մրցեցին արգելքների հաղթահարում վազքով, տեղից հեռացատկ եւ պարանի ձգում ձեւերից:
Միջոցառման ավարտին բոլոր երեխաներն արժանացան Գագիկ Ծառուկյանի նվերներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ