Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 21 շենքի 28 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Տան լոգարանից մինչև հյուրասենյակ ու խոհանոց հատակը ամբողջովին պատված է արյունով: Մահացածի մոտ հայտնաբերվել է 20 լիտր տարողության բենզինի տարա, իսկ խոհանոցից մինչև հյուրասենյակ մահացածի մոտ հայտնաբերվել է հատուկ անցկացված գազի ռետինե խողովակը, ով, ի դեպ, բաց էր թողել գազը, և հարևանները, զգալով գազի հոտը, դիմել էին համատիրության նախագահին, ում և փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում էլ պայթյուն տեղի չի ունեցել:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի կայքում