Դառնալով հեթ-տրիկի հեղինակ Հայաստան-Գվատեմալա ընկերական խաղում՝ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի։
Էդգար Մանուչարյանը խփեց հավաքականում իր 9-րդ գոլը՝ այդ ցուցանիշով հավասարվելով Գևորգ Ղազարյանի և Յուրա Մովսիսյանին։
Արթուր Սարկիսովը խփեց իր 5-րդ գոլը հավաքականի կազմում՝ հավասարվելով Արման Քարամյանին և Ռոբերտ Արզումանյանին և ընդգրկվելով հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում։ Ընդ որում, Սարկիսովն իր բոլոր գոլերը խփել է փոխարինման դուրս գալուց հետո։
Վերջապես Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոանն իրենց առաջին գնդակները խփեցին հավաքականի կազմում՝ դառնալով հավաքականի կազմում գոլ խփած համապատասխանաբար 51-րդ և 52-րդ ֆուտբոլիստը։ Մինչ այդ հավաքականի կազմում գոլերի հեղինակների էին դարձել 50 ֆուտբոլիստներ։
ՀՖՖ
ՀՖՖ-ն Էս վերջին նախադասությունը գրել ա, որ նյութը շատ երեւա՞, թե ոնց: Բա պարզ չի, որ եթե դառնում ես գոլ խփած 51-րդ ֆուտբոլիստը, հետեւաբար մինչ քեզ գոլերի հեղինակների են դարձել 50 ֆուտբոլիստներ: Երեւի թե մարդ կա, որ մտածում ա, որ 51-ից առաջ 45-ն ա, կամ 86-ը: Ով գիտի: Սենց մտքեր ա շարադրում ՀՖՖ-ն, դրա համար էլ Հայաստանի կազմում 5 գոլ խփած ֆուտբոլիստը ընդգրկվում ա հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում: Խեղճ հայկական ֆուտբոլ: