Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը մերժեց Տիգրան Ուրիխանյանին

Հունիս 01,2016 17:10

«Գտնում ենք, որ իրավաբանական անձը չի կարող ենթարկվել վարչական
պա­­տասխանատվության, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստա­նի Հանրապետության օրենս­գրքում իրավաբանական անձը նախատեսված չէ որպես վար­չական պատասխանատվության սուբյեկտ»,-այսպես է պատասխանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան
Ուրի­խան­յանին:

Պատգամավորն առաջարկել էր «Վարչական իրավա­խախ­տումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կա­տարելու մասին» Հա­­յաս­­տանի Հանրա­պե­տու­թյան օրեն­­քի նախագծում ամրագրել, որպեսզի ճանապարհային երթեւեկության խախտում կատարած անձը ենթարկվի վարչական պատասխանատվության, անկախ այն բանից, որ այդ տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականությունը:

Գործող կար­գի համաձայն՝ խախտում չկատարած անձը պետք է դրա մասին տեղեկացնի վարույթ իրա­կա­նացնող մարմնին, միաժամանակ տեղեկություններ տրամադրելով որ ֆիզիկական անձն է կատարել տվյալ խախտումը:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգից, Տիգրան Ուրիխանյանը որպես հիմնավորում նշել է, որ իրավաբանական անձի ղեկավարը կարող է գտնվել արտերկրում, առողջական պատճառներով լինել ժամանակավորապես անգործունակ, պատշաճ չծանուցվել եւ այլն. «Եվ վերջապես գոյություն ունեն այնպիսի իրավաբանական անձինք, որոնց կառավարումը իրականացվում է կոլեգիալ մարմնի կողմից, օրինակ` հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ եւ այլն: Այս պարագայում գործող կարգի համաձայն պատասխանատվության ենթարկելն ու տուգանք նշանակելը անհնար է: Ուստի ելնելով վերոգրյալից` առաջարկում եմ կատարել սույն փոփոխությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»,-նշել է պատգամավորը:

Վարչապետը նաեւ պատճառաբանել է, որ ներկայումս արդարադատության նախարարության կողմից մշակվում է Վարչական իրա­վա­խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսգրքի նախագիծը, որը շրջանառվել եւ քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ եւ ներկայումս գտնվում է լրա­մշակ­ման փուլում. «Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը»,-ասել է վարչապետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930