Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես Սամվել Բաբայանին չեմ էլ տեսել, որ իմանամ՝ պաշտոն ուզում է, թե չի ուզում». Գալուստ Սահակյան

Հունիս 01,2016 16:57

«Ամենալավ գործն էլ քննադատներ է ունենում, ամենավատ գործն էլ: Քաղաքացի է՝ ԼՂՀ-ի կամ ՀՀ-ի, ինքն էլ իր տեսակետն է ասում: Ամեն տեսակետ կշռել, վերլուծել, դրա մեջ ինչ-որ բան գտնել, կարծում եմ, ճիշտ չի: Մարդը եթե ցանկություն ունի մի բան անելու, ոչ թե կիսում է տեսակետներ, այլ գնում է այն ճանապարհով, որ կարողանա կատարել իր ցանկությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի քննադատություններին:

Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Մեր ժամանակներում յուրաքանչյուր մարդ իր խնդիրն է բարձրացնում, այդպիսի ժամանակներ ենք ապրում: Մարդիկ են, իրենց մտքերն ունեն, ասում են»:

Հարցին՝ այսինքն, Սամվել Բաբայանը սեփական խնդիրը լուծելու համա՞ր է վերադարձել՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում սեփական խնդիրը կամ ինչ-որ մեկի խնդիրը լուծելու համար է եկել: Դրա համար պիտի հստակ, կողմնորոշված պատասխանել հասարակությանը՝ ինչի համար եւ ինչ խնդիր ես ուզում լուծել»:

Ըստ Գալուստ Սահակյանի, ղարաբաղյան պատերազմի ընթացքում Սամվել Բաբայանը բավականին մեծ դերակատարում է ունեցել: Բայց նա ասաց, որ ներկայումս Սամվել Բաբայանի համար թափուր պաշտոն չունեն. «Էնպես չի, որ մարդը իր համար գնում ամբողջ աշխարհով ման է գալիս, հետո գալիս, ասում է՝ ինձ պաշտոն է անհրաժեշտ, որպեսզի կարողանամ առավելն անել»:

Հարցին՝ բայց Սամվել Բաբայանը պաշտոն ուզո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Ես Սամվել Բաբայանին չեմ էլ տեսել, որ իմանամ՝ ուզում է, թե չի ուզում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930