Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյանի՝ համացանցից օգտվելու խորհուրդները՝ ծնողներին եւ երեխաներին

Հունիս 01,2016 16:55

Լրագրողները հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին  խնդրեցին ծնողներին եւ երեխաներին համացանցից օգտվելու խորհուրդներ տալ:

Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները ծնողներին

1. Անընդհատ կրթվել. «Հայերը հիմնականում «Ֆեյսբուքից» են օգտվում, եւ եթե նայենք «Ֆեյսբուքի» վիճակագրությունը, 13-18 տարեկանները (իրականում, ավելի ցածր տարիքը չի գրանցվում, շատերն ավելի մեծ տարիք են գրում) 1/6-րդն են կազմում: Բայց եթե «Ինստագրամը» նայենք, այնտեղ արդեն 1/3-րդն է: Այսինքն՝ մենք արդեն տեսնում ենք, որ երեխաները նվաճում են ուրիշ սոցիալական ցանց, որտեղ դեռ մեծահասակները չկան: Այստեղ կարեւոր է՝ մեծահասակները հասկանան՝ երեխաները ուր են, ինչով են օգտվում: Երեխաները շատ դեպքերում մի քայլ առաջ են»:

2. «Parental control» (ծնողների վերահսկողություն) ծրագրեր կիրառել:

3. Եթե որոշել եք գրանցել երեխային սոցիալական ցանցում, ապա միասին գրանցվեք եւ դրեք համապատասխան սահմանափակումները, որպեսզի լուսանկարները փակ լինեն, տեղորոշման ծառայությունը անջատված լինի:

4. Դպրոցի հետ համագործակցել:

Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները երեխաներին

1. Սոցիալական ցանցում ուշադիր լինել, որպեսզի գրառումները, լուսանկարները բոլորի համար չլինեն:

2. Չընկերանալ անծանոթ մարդկանց հետ ընդհանրապես. «Սոցցանցերը ստեղծված են հենց ընկերների հետ շփվելու համար»:

3. Փորձել ժամանակի զգացում զարգացնել. «Ցավոք սրտի, դա ոչ ոք չի սովորեցնում: Իսկ ինտերնետն ունի ժամանակն ուտելու հատկություն: Այսինքն՝ մարդ չի հասցնում իրականում հասկանալ, թե իրականում ինչքան ժամանակ գնաց»:

4.  Ժամանակ չվատնել ցանցում. «Այնքան կրթվելու հնարավորություններ կան, բայց իրականում շատ քիչ մարդիկ են օգտագործում: Պետք է հիշել, որ ցանցը միայն բլբլալու եւ կերածդ ճաշը նկարելու համար չէ, այլ նաեւ կրթվելու համար է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930