Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի փորձագետի հրապարակային սպառնալիքը. «Այդ շնորհավորանքը կլինի`համապատասխան ձեւով»

Հունիս 01,2016 16:45

«Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» Երեւան-Մոսկվա-Բաքու տեսակամրջի ժամանակ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն (լուսանկարում) ընդգծեց, որ Ռուսաստանն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում. «2013 թվականից Ռուսաստանը Հայաստանին ԵՄ անդամակցության տեսլականից դուրս բերելու քաղաքականություն էր վարում: Արդյունքում սկսեց զենք վաճառել Ադրբեջանին՝ ցույց տալու հայերին, թե տեսեք այդ դեպքում ինչ կլինի ձեզ հետ»:

Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՌԴ ունեցած դերին, պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանը 22 տարի սպառազինվում էր ու ակնհայտ էր, որ ջանում է հարցը զենքի ուժով լուծել:

«Ադրբեջանն է զանգել Ռուսաստանին ու խնդրել դադարեցնել ռազմական գործողությունը»,- ասաց Թեւան Պողոսյանը նկատելով` որ եթե իրեն զանգում է հակամարտության կողմը եւ ինչ-ինչ խնդրանքով դիմում, ուրեմն դերակատարում պետք է ունենա:

Պատգամավորը չի հասկանում թե ապրիլի 6-ից մայիսի 15-ը Ադրբեջանում ի՞նչ տրանսֆորմացիա է եղել, որ Վիեննայի հանդիպման ժամանակ Ադրբեջանը համաձայնեց այն ամենին, ինչից 22 տարի հրաժարվել էր: Իր կարծիքով, ապրիլի 6-ին Ադրբեջանում էլ հասկացան, որ իրենց կրած ութապատիկ ավելի կորուստները, որքան էլ իրենք ժողովրդագրական աճ ունենան, ամեն դեպքում խնդիր է. «ԼՂՀ բանակը տվեց այն դասը, որն Ադրբեջանին ստիպեց տրանսֆորմացվել»:

Հակադարձելով Թոֆիկ Աբասովի`ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման «կառուցողական առաջարկին» էլ, Թեւան Պողոսյանն առաջարկեց նայել տարածաշրջանում առկա մեկ այլ իրողության եւս. «1988-91 թվականներին ԼՂՀ-ն հռչակեց իր անկախությունը: 25 տարի այն գոյություն ունի: Հաղթել է երկու ռազմական ագրեսիա: Ու հենց սա, կարծում եմ, պետք է հիմք լինի, որ Ադրբեջանը կառուցողական շարժվի`առաջինը ճանաչի ԼՂՀ-ն եւ նստի բանակցությունների սեղանին եւ քանի որ ասում են, թե մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն, բանակցությունների սեղանի շուրջ թող ԼՂՀ-ին բավական համոզիչ խոսակցություն վարեն»:

Թեւան Պողոսյանն, ի դեպ Ռասիմ Մուսաբեկովի նշած Ադրբեջանի ձեռքբերումների ցուցակը համալրեց`կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտման գծով չեմպիոններ, դիակներ գլխատելու չեմպիոններ եւ այլն: Իսկ կառուցողական դաշտում առաջարկեց, որ ադրբեջանական պատվիրակությունը 2016 թվականի, սեպտեմբերի 2-ին մեկնի Ստեփանակերտ եւ շնորհավորի ԼՂՀ անկախության 25-ամյակի առիթով եւ դադարի մտածել սպառազինության եւ սեփական զինվորներին սպանելու մասին:

2«Այդ շնորհավորանքը կլինի` համապատասխան ձեւով»,- ավելի ուշ շպրտեց Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Թոֆիկ Աբասովը` նաեւ հավելելով, որ ինքը համաձայն չէ խաղաղ բանակցություններին, քանի օրակարգը հստակեցված չէ. «Եթե պետք է խաղաղ բանակցենք 800 հեկտարը Հայաստանին վերադարձնել, ես համաձայն չեմ»:

Տեսակամրջի մոդերատոր Վլադիմիր Լեպյոխինը հակադարձեց Թեւան Պողոսյանի` ՌԴ-ի հասցեին ուղղված քննադատությանը, նկատելով, որ գոյություն ունի պատերազմի կոնցեպցիա եւ խաղաղության: ՌԴ-ն հանդես է գալիս երկրորդ սկզբունքի շահից, մինչդեռ արեւմուտքում շատերը հենց առաջինի ջատագովներն են:

Xosrov_Harutyunyan_TevanԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ մոդերատորին հիշեցրեց, որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն երբեք չեն հայտարարել հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Մինչդեռ Ադրբեջանը մշտապես է դա հայտարարել. «Շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների տեղադրման առաջարկը միշտ է եղել, Ադրբեջանն է մերժել, անգամ Վիեննայից հետո նման տեղեկություն եղավ: Քանի պաշտոնական Բաքուն չհայտարարի, որ դադարեցնում է սպառազինությունների մրցավազքը, չի կարող կառուցողական բանակցություն գնալ»:

Ապա ադրբեջանական տաղավարի փորձագետներին դիմելով ասաց`եթե դուք իրոք ուզում եք խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, ապա բանակցեք ԼՂՀ-ի հետ. գուցե այնպիսի պայմաններ կառաջարկեք, որ Ղարաբաղը կորոշի մտնել Ադրբեջանի կազմի մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930