Այսօր Լոզանում կայացած կազմակերպության արտահերթ ժողովում որոշմանը կողմ քվեարկել են ներկա գտնվող 88 պատվիրակներից 84-ը:
Նոր կանոններով, որ ընդունվել է 2013 թվականին, պրոֆեսիոնալներն օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն ստանում են այն դեպքում, եթե հոնորարով մարտերի մասնակցել են ոչ ավելի, քան 15 անգամ եւ կարճաժամկետ համաձայնագիր են ստորագրել ԱԻԲԱ-ի՝ պրոֆեսիոնալներով զբաղվող բաժնի հետ:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն օլիմպիական խաղերին կարող է մասնակցել անկախ տարիքից եւ Խաղերի մասնակցության փորձից:
Around The Rings-ը տեղեկացնում է, որ ցանկացողները կարող են մասնակցել հուլիսին Վենեսուելայում կայանալիք օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ syl.ru-ի