Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանին ամենայն հավանականությամբ շուտով կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու համար։
Նա այս ընթացքում գտնվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ մի քանի վիրահատություն է կատարվել։
Արտերկրում բուժման համար անհրաժեշտ է 90.000 եվրո գումար։ «Հիմա 43.000 եվրոն է պակասում, մնացածը կա հաշվեհամարին։ Դա էլ խոստացել է փոխանցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Մենք շատ շնորհակալ ենք պարոն Օհանյանին, Ռուզաննա Խաչատրյանին և Առողջապահության նախարարությանը։ Ուզում եմ հատուկ նշել նաև Ջրվեժի գյուղապետ Ռոբերտ Պետրոսյանի մասին, ով թե ֆինանսապես, թե հոգեպես առաջին օրվանից եղել է իր համագյուղացի Ռուբենի ընտանիքի կողքին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ