Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է սատարել Արցախի առողջապահական ոլորտին

Հունիս 01,2016 15:48

Երեւան, 1 հունիսի, 2016թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը
շարունակում է իր աջակցությունը բերել Արցախի առողջապահական ոլորտի խնդիրների լուծմանը. ապրիլյան պատերազմից հետո Ֆրանսահայ համայնքի միջոցներով շտապօգնության 2 մեքենա, իսկ Ֆրանսիայի եւ Բրազիլիայի մեր հայրենակիցների համատեղ ջանքերով շուրջ 13 տոննա դեղորայք է տրամադրվել ԼՂՀ առողջապահության նախարարությանը: Լոս Անջելեսում կայացած «Օգնություն Արցախին» հեռուստամարաթոնի ավելի քան 1.1 մլն ԱՄՆ դոլար հասույթն էլ, ինչի մաս են կազմել նաեւ ֆրանսահայերի, բրազիլահայերի, Տորոնտոյի եւ Նյու Յորքի հայ համայնքների նվիրատվությունները, կուղղվի Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը:

Օրերս էլ բժշկական սարքավորումներ են նվիրաբերվել Արցախին, մասնավորապես՝ Ֆրանսահայ համայնքի միջոցներով ձեռք է բերվել հեմոդիալեզի 2 սարք, բրիտանահայերի կողմից՝ սոնոգրաֆիայի սարք, հունահայերի կողմից էլ՝ պուլսօքսիմետր, 50 շտատիվ, 20 պատգարակ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930