Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյան. «Սա ընդամենը քաղաքական գործ է եւ իրականության հետ կապ չունի» (Տեսանյութ)

Հունիս 01,2016 15:22

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 1-ին շարունակվում էր Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը:

Դատարանի դահլիճում ներկաները ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին ծափահարություններով դիմավորեցին եւ ճանապարհեցին:

Դատական նիստի ընթացքում Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ գործում ներգրավված 13 վկաներից 10-ը ոստիկաններ են, իսկ 3-ը ստորգետնյա ավտոկայանատեղիի աշխատակիցներ, որոնք մոտավոր ցուցմունքներ են տվել: Ըստ նրա, իրական ցուցմունք տվողներին վկաների ցանկում չեն ներառել: Նա միջնորդեց դատարանին, որպեսզի 13 անձինք որպես վկա հարցաքննվեն:

Դատարանը բավարարեց կողմի միջնորդությունը. Վահագն Ղումաշյանը, Հովհաննես Ղազարյանը, Կարո Եղնուկյանը, Աղասի Ավագեմյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Սուսաննա Սիմոնյանը, Գագիկ Եղիազարյանը, Վահրամ Պետրոսյանը, Սմբատ Բարսեղյանը, Գարեգին Չուգասզյանը, Սեւակ Մանուկյանը. Արմեն Միքայելյանը եւ Վարուժան Ավետիսյանը կվկայակոչվեն դատարան:

Gevorg Safaryan 2Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ հատվածը: Ըստ որի, Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ:

Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց, որ իր համար պարզ չէ. «Օրինակ՝ ինձ պարզ չէ՝ ինչ է նշանակում քաղաքացիների կողմից հրահրված միջադեպ, ինձ պարզ չէ, թե ինչում է կայանում ոստիկանության ծառայությունը, ոստիկանությունը ինչ ծառայություն էր կատարում այդտեղ, ինչպես էր կատարում, ոստիկանությունը դո՞ւրս է եկել իր լիազորություններից, թե՞ ոչ: Այդ բոլոր հանգամանքները, որոնք եղել են եզրափակիչ մասում ինձ համար պարզ չեն: Ինչպես նաեւ պարզ չեն առհասարակ մեղադրանքի մեջ նշված մի շարք հանգամանքներ»:

Գեւորգ Սաֆարյանը հավելեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ համարում է, որ դա քաղաքական հետապնդում է:

Երբ ապացույցների հետազոտության կարգն էր քննարկվում, Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ կողմը կարծում է, որ նախ եւ առաջ պետք է տեսանյութերը ուսումնասիրել, որից հետո անցնել վկաների հարցաքննությանը, քանի որ այդպես շատ հանգամանքներ պարզ կդառնան: Նա հավելեց, որ տեսանյութը ուսումնասիրելուց հետո եւս մեկ անգամ կմիջնորդի փոխել Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը:

Դատական նիստի ավարտին Գեւորգ Սաֆարյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ նրա, մեղադրողի ներկայացրած դատակոչը ապացուցում է, որ մեղադրողը ամեն կերպ ցանկանում է կոծկել այն ամենը, ինչ տեղի է ունեցել. «Մեղադրողը արեց մի ձեւակերպում, որ քննված վկաները գործի ելքի համար ոչ էական փաստեր են ներկայացրել: Սակայն, բացարձակ այդպես չէ. հենց գործողության վերաբերյալ վկաները շատ կարեւոր փաստեր են ներկայացրել: Եվ այն հանգամանքը, որ քննչական մարմինը, նաեւ մեղադրողը փորձել են ֆիլտրել այն վկաներին, որոնք իմ օգտին վկայություն են տվել, եւ փաստացի թողել են գրեթե բոլոր ոստիկաններին: Եվ փորձում է ոստիկանության, քննչական մարմնի, դատախազության միջոցով փաստացի գործ սարքել՝ փորձելով ապացուցել, որ իրականում ես այդ գործողությունը կատարել եմ: Կարծում եմ՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ սա ընդամենը քաղաքական գործ է եւ իրականության հետ կապ չունի»:

Տիգրան Հայրապետյանը եւս ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, նա ասաց, որ մեղադրանքը արհեստածին եւ անհիմն է եւ նպատակ ունի սահմանափակել Գեւորգ Սաֆարյանի քաղաքական գործունեությունը: Սակայն, դատավորը հայտարարեց, որ նման հայտարարություն ընթացակարգով նախատեսված չէ: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 6-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930