Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «ԼՂ խնդիրը Ադրբեջանի համար տարածքներ նվաճելու հարց է»

Հունիս 01,2016 14:45

«ԼՂ խնդիրը Ադրբեջանի համար տարածքներ նվաճելու հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար՝ կյանքի իրավունքի հարց: Այստեղ է, որ մենք իրար չենք հասկանում: Ահա թե ինչու միջնորդները պետք է առավել ջանքեր գործադրեն ու հատկապես խաղաղապահ բնույթի միջնորդություն իրականացնեն, նաեւ որովհետեւ գիտենք, թե որ կողմն է առավել խախտում հրադադարը»,- այսօր «Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» թեմայով Երեւան–Մոսկվա–Բաքու տեսակամրջի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Հեռուստակամրջին մասնակցում էին Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Թոֆիկ Աբասովը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը գտնվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շրջանակում, Խոսրով Հարությունյանը ՌԴ-ի միջնորդի, ավելի ճիշտ՝ մոդերատորի դերը բնական է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար: Իհարկե, դա, ըստ բանախոսի, չի կարող բացառել այլ միջնորդների ջանքերն ու կատարած աշխատանքը:

«Միևնույն ժամանակ եթե խոսում ենք միջնորդ դերի մասին, պետք է հասկանանք, ինչում է կայանում այդ միջնորդության դերը: Ռուսաստանը անում էր ամեն ինչ, որ կողմերի միջեւ ռազմական հավասարակշռությունը պահպանվեր, բայց պարզվեց, որ դա քիչ է: Այս ռազմական լարվածության մեծացումը շփման գծում կարող է վերածվել մեծ աղետի ոչ միայն կողմերի, այլ նաեւ տարածաշրջանի համար, ահա ինչո՞ւ է շատ կարեւոր խաղաղություն հաստատելու միջնորդության դերը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930