Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանը 

Հունիս 01,2016 14:26

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հենզ Օլբերսի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակներին` նախարարը կարևորել է Հայաստանում իրականացվող դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված բանկի ծրագիրը, որը փոխլրացնում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի համանման ծրագրերին:

«Հուսով եմ Եվրոպական ներդրումային բանկի հետ մեր համագործակցությունը երկարատև կլինի և դպրոցների սեյսմակայունության ամրապնդման այս ծրագրին զուգահեռ մենք հնարավորություն կունենանք իրականացնել կրթության բովանդակային խնդիրներին առնչվող տարատեսակ ծրագրեր` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի ծրագրերում բավականին մեծ է բովանդակային ծրագրերի աջակցման բաղադրիչը»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով կրթության բովանդակային խնդիրներին` Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում լուրջ գործընթացներ է ընթանում ավագ դպրոցների, բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է բարձրագույն կրթության օրենքի նախագիծը: Նախարարն ակնկալել է նշված բովանդակային ծրագրերի առնչությամբ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությունը: Խոսելով եվրոպական ընտանիքի ինտեգրման հնարավորությունների մասին` նախարարը տեղեկացրել է , որ վերջերս Հայաստանն անդամակցել է «Հորիզոն-2020» եվրոպական գիտական ցանցին, որը հայ գիտնականների համար մեծ հնարավորություն է ստեղծում գիտական համատեղ ծրագրեր իրականացնելու համար, ուստի գիտական ոլորտի զարգացման գործում ևս ակնկալում է բանկի աջակցությունը:

Պատվիրակության ղեկավար Հենզ Օլբերսին իր հերթին հույս է հայտնել, որ այս վարկային ծրագրի վերաբերյալ աշնանը նախատեսվող պայմանագիրը խթան կհանդիսանա Հայաստանի կրթության ոլորտի հետագա համագործակցության արդյունավետ կայացմանը: Միաժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել աջակցություն ունենալ նաև կրթության ոլորտի այլ ծրագրերի աջակցման գործում:
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրով նախատեսվում է ապահովել Հայաստանի շուրջ 45 դպրոցի` այդ թվում 15 ավագ դպրոցի սեյսմակայունությունն ու հիմնանորոգումը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930