Լրահոս
Օրվա լրահոսը

Գոշի դիմաքանդակի հեղինակը Չարենցի դատապաշտպանի որդին է

Հունիս 01,2016 13:51

Վաղ միջնադարի օրենսդիր Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանին» իրավաբանական գիտությունների դոկտոր Գառնիկ Սաֆարյանի գնահատմամբ՝ կարելի է անվանել «Մարդու իրավունքների պաշտպանության դատաստանագիրք»:

«Կրկնակի վարդապետի» «Դատաստանագիրքը», ըստ գոշագետ իրավաբանի, իրավական եզակի հուշարձաններից է, որը գործել է 800 տարի շարունակ, հայկական գաղթօջախներում էլ դեռ շարունակում է գործել:

ruz3Երեկ ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի մոտ տեղի ունեցած օրենսդիր, հասարակական գործիչ Մխիթար Գոշի դիմաքանդակի բացմանը պալատի նախագահի հրավերով մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, դատավորներ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Մարդու իրավունքների պաշտպանը, արդարադատության նախարարը, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստրը՝ Անահիտը, պատգամավորներ, իրավաբաններ եւ դիմաքանդակը պալատին նվիրաբերած ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Սառա Եսայանը: Վերջինի ամուսնուն՝ վաստակավոր բժիշկ, բարերար, իր մահկանացուն կնքած Կառլեն Եսայանին իր խոսքում հիշեց արձակագիր, հասարակական գործիչ Զորի Բալայանը, նշելով այն բոլոր նվիրաբերությունները, որոնք Եսայան ընտանիքի կյանքի խորհուրդն են դարձել:

2

Դիմաքանդակի հեղինակն էր ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ղուկաս Չուբարյանը: Ի դեպ, Չուբարը հեղինակ է դիմաքանդակների, արձանների, որոնցից հիշարժան է Եղիշե Չարենցի բրոնզե արձանը, Մարտիրոս Սարյանի, Կոմիտասի բրոնզե արձանները:

Ի դեպ, անվանի քանդակագործը Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարի որդին է:

1

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց. «Դատաստանագրքի երբեմն խիստ կանոնները միտված են եղել հայ մարդուն հեռու պահել հանցագործություններից: 12-րդ դարում, երբ Եվրոպան խաչակրաց արշավանքներ էր ձեռնարկում, Հայաստանի հեռավոր վանքերից մեկում Մխիթար Գոշն առաջարկում էր քաղաքակիրթ մարդու, քաղաքացու հետաքրքիր մոտեցում: Կարծում եմ՝ Գոշի ժառանգության ուսումնասիրությունը յուրաքանչյուր հայ իրավաբանի պարտականությունն է: Իզուր չէ, որ Գոշի դիմաքանդակը պետք է դրվի փաստաբանների պալատի շենքի վրա»:
Ռ. Մ.

Լուսանկարները՝ հեղինակի:

«Առավոտ»

01.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930