Ֆրանսիայի Բորդո քաղաքում այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ բացվել է «Գինու քաղաքակրթությունների քաղաք Բորդո» անունով թանգարանը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։
Բորդոյում կայացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի միջև հանդիպումը, որի ընթացքում Օլանդը վարչապետ Կվիրիկաշվիլիին խոստացել է խոսել համապատասխան մարմինների հետ, որի արդյունքում Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Եվրոպա։
Կվիրիկաշվիլին, մեկնաբանելով կայացած հանդիպումը, ասել է, որ ինքը բացատրել է Օլանդին, թե Վրաստանի համար ինչքան կարևոր է ավարտին հասցնել Վրաստանի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ սահմանելու գործընթացը, որից հետո էլ Օլանդը խոստացել է օգնել։