Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության պատճառով Ուկրաինայում դատապարտված ՀՀ քաղաքացին չի արտահանձնվի

Հունիս 01,2016 13:33

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող իր եղբայրը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ուկրաինայում, ապա՝ դատապարտվել ցմահ ազատազրկման: Միաժամանակ քաղաքացին հայտնել է, որ նախաքննության ընթացքում իր և ծնողների կողմից ՀՀ պետական իրավասու մարմիններին ուղղված դիմումները՝ եղբոր իրավունքների պաշտպանությունը և Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կազմակերպելու ուղղությամբ, անհետևանք են մնացել:

Նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանն ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ դատապարտյալի մոր դիմումն ուսումնասիրվել է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թ. մարտի 21-ի Ստրասբուրգի կոնվենցիայի շրջանակներում, սակայն նրա փոխանցումը նպատակահարմար չի եղել՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության պատճառով: Իրավապաշտպանների կողմից հաճախ բարձրաձայնվող խնդիրը շարունակում է գերակա մնալ:

Խիստ գերբեռնվածության պայմաններում քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք զրկված են ինչպես` պատշաճ բժշկական օգնություն ստանալու, այնպես էլ շատ այլ առաջնային պահանջմունքներ բավարարելու հնարավորությունից, իսկ իրավասու պետական մարմինները, այդ թվում և՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, շարունակում են խնդրի լուծումը տեսնել նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցելու մեջ՝ չդիտարկելով այլ տարբերակներ: Դատավորների և դատարանների անկախ չլինելը և դրա տրամաբանական հետևանք հանդիսացող արդարացման դատավճիռների փոքր թիվն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Իսկ քրեակատարողական համակարգում առկա կոռուպցիայի պայմաններում պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտը Հայաստանում դեռևս կայացած համարել չի կարելի (Որպես կանոն՝ իրավասու մարմինները որոշում են, որ դատապարտյալը «դեռևս չի ուղղվել»):
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930