Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քիչ հավանական է, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձև կընդունվի». Ռուբեն Մելքոնյան

Հունիս 01,2016 12:46

Քիչ հավանական է, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձև կընդունվի:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը քննարկման ենթակա այս բանաձևում որոշ կարևոր դրույթներ առանձնացրեց. «Բանաձևի ձևակերպումը մի հետաքրքիր տարր է պարունակում. շեշտվում է, թե 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը Ցեղասպանություն է: Սա հետաքրքիր ուղերձ է առ այն, որ Ցեղասպանության 101-րդ տարելիցից հետո էլ ցեղասպանության ընկալման գործընթացները միջազգային հանրության մեջ տարածվում են»:

Ruben_MelqonyanՌուբեն Մելքոնյանը նկատեց նաև, որ ինչ-որ առումով ստվերվում է Հայոց ցեղասպանությունը, քանի որ բանաձևում ընդհանրական ձևակերպում կա հայերի և մյուս քրիստոնյաների նկատմամբ իրականացված ցեղասպանության, բայց, միևնույն է, շեշտադրումները դրական են:

Ըստ թուրքագետի` այն, որ Բունդեսթագում կա մոտ 630 խորհրդական, դա բարդացնում է բանաձևի քննարկումը, քանի որ առաջ են գալիս քաղաքական շահերը, որոնք շատ հաճախ գերադասվում են բարոյականին:

Անդրադառնալով թուրքական արձագանքներին` պարոն Մելքոնյանը դրանք «ստանդարտ» որակեց ու փաստեց, որ «սա թուրքական արտաքին քաղաքականությանը նետված մարտահրավեր է՝ արտաքին քաղաքականության ճարտարապետ Դավութօղլուի հեռանալուց հետո»:

Բանաձևի ընդունման մյուս խոչընդոտը թուրք-գերմանական հարաբերություններն են: Թուրքագետն այս առիթով նշեց. «Գերմանիայում կա հզոր թուրքական համայնք, որի ներկայացուցիչներից շատերը Գերմանիայի քաղաքացիներ են՝ ընդգրկված տարբեր ոլորտներում, ուստի բանաձևի ընդունումը էականորեն կարող է վնասել այդ հարաբերությունները»:

Եզրափակելով` Ռուբեն Մելքոնյանը հայտնեց, որ եթե բանաձևը չընդունվի էլ, այն կբերի դրական ալիք՝ միջազգային մամուլում Ցեղասպանության հարցի քննարկման ոլորտում, մյուս կողմից այս բանաձևը ԵՄ-ի կողմից ուղերձ կարող է լինել Թուրքիային՝ նրա նկրտումները զսպելու տեսանկյունից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930