Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ, որ գնդապետներն ու գեներալները որ փող են կերել՝ մենակ չեն կերել». Արա Պապյան

Հունիս 01,2016 12:21

Այսօր «Փաստարկ» ակումբում մենք «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում նախօրեին ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Մելս Չիլինգարյանի (լուսանկարում) ձերբակալությունը: Հաշվի առնելով, որ քրգործ է հարուցվել ուռճացված գներով գնումներ անելու եւ անորակ զինամթերք մատակարարելու համար, կարո՞ղ էին նրանք դա անել՝ առանց վերեւների իմացության, չէ՞ որ զենքը միջպետական պայմանագրերով են ձեռք բերվում՝ Արա Պապյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ ՊՆ-ում տարիներ ի վեր տեղի են ունեցել մեղմ ասած օրենքի խախտումներ, եւ ուռճացված գներ են եղել եւ հազար ու մի բան: Օգտվելով նրանից, որ հասարակությանը կարող են հեռու պահել բանակից՝ մշտապես դա եղել է: Երբ քննադատել են, միշտ թշնամու ջրաղացին ջուր լցնել ասելով՝ անընդհատ բերաններս փակել են: Ուռճացված գնումներ արել են ՀՀ բոլոր կառույցները: Եթե մի տեղ ասֆալտ է շուտ փչանում, տրանսպորտային միջոցն է շուտ փչանում, այստեղ մարդկային կյանքի կորուստ ենք ունենում: Հետեւանքները մեծ են»:

Ըստ Արա Պապյանի, բնական է, որ չի կարող վարչության պետը ինքնագլուխ նման հարցեր լուծել. «Վստահ եմ, որ գնդապետներն ու գեներալները որ փող են կերել՝ մենակ չեն կերել: Խնդիր չկա փնտրելու, թե ով է կերել: Գնացեք, տեսեք իրենց հարստության չափը եւ պարզ կլինի՝ ով է կերել, հետաքննություն անելու կարիք էլ չկա: Երկրի անվտանգության հենասյունը հանդիսացող բանակը պետք է լինի մաքուր, սա գոյության խնդիր է: Պետք է հասկանալ, որ այս պատերազմը գոյամարտ է, սովորական պատերազմ չի: Դրա համար ձերբակալությունները տեղին են, բայց բավարար չեն: Նաեւ այս մարդկանց պետք չի քավության նոխազ սարքել: Ինչի՞ են պատժում հանցագործին, իմաստը միայն պատժելը չի, այլ այն ուղերձը, խորհուրդը՝ մյուսների համար, որ նույն ճանապարհով չգնան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վարպետ says:

    Պետք է հասկանալ որ եթե այդ մարդիկ ,,ուտող,, չլինեին նրանց այնտեղ չեին էլ պահի: Կերել են բոլորը, պրապորշչիկներից ու ,,չաստ նայողներից,, սկսաց մինչեւ բուրգի գագաթը: Գողացվել է զինվորի ուտելիքը, շորթվել են հարազատները, տեխնիկան է թալանվել եւ այլն: Մի խոսքով կատարվել է այն, ինչը տեղի ունեցավ խորհրդային բանակի հետ, սովետի լիկվիդացիայից հետո: Այսինքն՝ բարդակ երկրի բանակ! Դրությունը չի շտկվի մարդկանց միայն բանտերը լցնելով: Ըստ հնարավորինը պիտի նյութական վնասը փոխհատուցվի, իսկ իրենք զրկվեն բոլոր կոչումներից: Բայց, նախ գլուխը պիտի փոխվի: Հայերը պիտի իրենց համար պուտին, ստալին, կամ գոնե սահակաշվիլի գտնեն, թե չէ համարյա կորած ենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930