Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի բոլոր հայտարարությունները՝ Զանգեզուրը գրավելու մասին, լուրջ չենք ընդունել». Արա Պապյան

Հունիս 01,2016 12:04

«Ինչ-որ մի հանդիպում կլինի հունիսին, բայց այդ հանդիպումը կլինի անարդյունք: Ադրբեջանը հայտարարում է, որ ցանկացած լուծում պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով»,- այսօր «Փաստարկ» ակումբում խոսելով Ալիեւ-Սարգսյան հնարավոր հանդիպման մասին՝ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Հարցին՝ ի՞նչ տվեց Վիեննայի հանդիպումը՝ Արա Պապյանը պատասխանեց. «Եթե սպասելիք ասելով նկատի ունենք հակամարտության լուծում, կարծում եմ, որեւէ առաջընթաց այդ առումով չկա: Միակ առաջընթացը կլինի հետաքննող սարքերի տեղադրումը, դա առայժմ խոստում էլ մնաց»:

Միակ միջոցը հակառակորդին զսպելու, ըստ Արա Պապյանի, կոռուպցիան հաղթահարելն է, ներքին խնդիրները լուծելը, ուժեղանալը, լուրջ ռազմամթերք ձեռք բերելը, որը կզսպի նրան:

Ինչ վերաբերում է 800 հա տարածքին, Արա Պապյանի խոսքերով՝ «Չքննարկենք շատ է դա, թե քիչ, սա խորհրդանիշ է, առաջին անգամ հայկական կողմը կորցրեց, Ադրբեջանը տարածք ձեռք բերեց»:

Մեր հարցին՝ Սամվել Բաբայանը ռուսական 200 մլն վարկով ձեռք բերվող զենքերի հետ կապված ասել էր, որ դա թյուրիմացություն է, երբ նույն զինատեսակներն ենք ձեռք բերում, ինչ Ադրբեջանը: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Արա Պապյանն ասաց. «Սամվել Բաբայանի հիմնական տեսակետը հետեւյալն է՝ պետք է ձեռք բերել այնպիսի զինատեսակներ, որոնք կապահովեն պաշտպանությունը: Եթե իրենք կոտորում են խաղաղ բնակչությանը, մենք ի պատասխան կոտորում ենք իրենց խաղաղ բնակչությանը, սա անհեռատես է, որովհետեւ այս առումով մենք այնքան ռեսուրսներ չունենք, որ կարողանանք մտնել նրա հետ մրցավազքի մեջ:

Եթե հնարավորություն կա նոր համակարգերով ապահովել երկրի պաշտպանությունը՝ հակաօդային, հակահրթիռային, դա պետք է զարգացնել, նաեւ պատժիչ մեխանիզմներ ունենալ: Ադրբեջանը նոր չէ, որ արտադրում է զենքեր, համատեղ ձեռնարկություն ունի Թուրքիայի հետ: Մենք, չգիտես ինչու, Ադրբեջանի բոլոր հայտարարությունները՝ Զանգեզուրը գրավելու մասին, լուրջ չենք ընդունել՝ հույսներս դնելով արտաքին ուժերի վրա, որ պետք է զսպեն: Եթե հույսներս դնում ենք ՌԴ-ի վրա, որ պետք է զսպի, մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ն չի ուզում եւ չի կարող: Մենք չենք կարող անընդհատ մտածել, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները ներքին սպառման համար են»:

Արա Պապյանի խոսքերով՝ «Ինչպես ոչ ադեկվատ մարդիկ կան, այդպես էլ ոչ ադեկվատ պետություններ կան: Այն սերունդը, որը այսօր հասունացել է Ադրբեջանում եւ գլուխ է կտրում, տոտալ ատելության մթնոլորտում է հասունացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930