Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Բալայանը հերքում է, թե Սամվել Բաբայանն իրեն պարտք է եղել. «Ժողովուրդ»

Հունիս 01,2016 11:40

Սամվել Բաբայանին էր պատկանում «Քարդան սիստեմ» ՍՊԸ– ն։ Ժամանակին այս ընկերությանն էր պատկանում Հայաստան շինափայտ ներկրելու մենաշնորհը։ Այդ արտոնությունը Բաբայանին էր տրվել դեռեւս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն Հայաստան էր ներկրում նաեւ մեծ քանակությամբ պարարտանյութ՝ սելիտրա։

Տարիներ առաջ մեծ գործարք իրականացնելու համար Բաբայանը մեծ քանակությամբ անշարժ գույք էր գրավ դրել։ Բաբայանի՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող տունը, Կասկադի վերջում գտնվող անավարտ առանձնատունը, զոքանչի տունը, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հայրական տունը, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի տունը եւ էլի մի քանի տներ նա գրավադրել էր բանկերում եւ պարտքերը մարել չկարողանալու եւ քաղաքական խմորումների պատճառով գեներալը ստիպված եղավ լքել Հայաստանը։

Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանից փորձեց հետաքրքրվել, թե ինչպես Սերժ Սարգսյանը մարեց Սամվել Բաբայանի պարտքը եւ իր բնակարանը գրավից հանեց։ Ի պատասխան՝ Կիմ Բալայանն ասաց. «Պարտքի մասին ո՞վ է խոսել»։

– Պարոն Բալայան, մամուլը մի քանի տարի շարունակ գրեց, բարձրաձայնեց, որ Սամվել Բաբայանը Ձեզ պարտք է եղել։

– Մամուլը կարող է ամեն մի հիմարություն գրել։

– Մի՞թե Ձեզ պատկանող բնակարանը գրավ դրված չի եղել Սամվել Բաբայանի կողմից։

– Ես նման բան չեմ կարող պնդել, նման բան չի եղել։ Ես ասացի, մի անգամ արդեն մեկնաբանել էի՝ հիմարությունները չեմ մեկնաբանում։ Գնացեք իմ բնակարանը, գտնվում է Գուլակյան փողոցի վրա, երբեւիցե գրավի տակ եղե՞լ է, թե՞ ոչ, ապացուցվող փաստ է։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Սերոբեան says:

    Խնդրում եմ հարցրէք, ամսեկան ինչքա՞ն տոկոս է պահանջում Կիմ Բալայանը պարտքի դիմաց: Ինձ շտապ մեծ գումար է պէտք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930