Սամվել Բաբայանն, իհարկե, ինչ ասում է՝ համարյա «մեկին մեկ» ճիշտ է ասում, բայց ինչո՞ւ է ասում, եւ ինչո՞ւ է հիմա ասում։ Չէ՞ որ այսօրվա իրավիճակը տեսանելի էր նաեւ 1998-ին, բայց այն ժամանակ Սամվել Բաբայանը գերադասեց միանալ նրանց, ովքեր «լրջանալու» փոխարեն որոշեցին հեղաշրջում իրականացնել։
Այն ժամանակ էլ էր, չէ՞, հասկանալի, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը չի կարողանալու երկար ժամանակ բնականոն զարգանալ, իսկ Ադրբեջանը նավթի գումարներով 20 միլիարդ դոլարի սպառազինություն է ձեռք բերելու եւ բոլոր տեսակի արկերի ու հրթիռների սեփական արտադրություն է հիմնելու (երկուսն էլ Սամվել Բաբայանի բերած տվյալներն են)։
Թե՞ Ռոբերտ Քոչարյանի նման՝ ինքն էլ էր կարծում, որ «եթե նավթամուղ են կառուցում՝ դա դեռ չի նշանակում, որ այդ նավթամուղով նավթ է հոսելու», կամ «եթե Կարս-Ախալքալաք երկաթուղի են կառուցում՝ դա դեռ չի նշանակում, որ գնացքներ են գնալու», իսկ «Հայաստանը դեռ հարյուր տարի կարող է զարգանալ շրջափակման պայմաններում»։
Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջին՝ անցած 18 տարիների ընթացքում Սամվել Բաբայանն իսկապես իմաստնացել է ու շատ ավելի խորությամբ է պատկերացնում իրավիճակը, եւ հիմա եկել է՝ փորձելով ինչ-որ կերպ օգտակար լինել։ Եվ երկրորդ՝ նա եկել է կրկնելու 1998-ի իր «սխրանքը», այսինքն՝ եւս մեկ անգամ մասնակցելու Ղարաբաղի պատրվակով իրականացվելիք հեղաշրջմանը (եթե նման փորձ արվի)։
Կարդացեք նաև
Հուսանք՝ ճիշտ տարբերակն առաջինն է։ Սամվել Բաբայանն իր հարցազրույցով ապացուցեց, որ ի տարբերություն շատ-շատերի՝ բավականին լավ է պատկերացնում ե՛ւ ռազմաքաղաքական իրավիճակը, ե՛ւ հնարավոր վտանգները։ Ու շատ ափսոս կլինի, որ նրան եւս մեկ անգամ օգտագործեն՝ ինչպես դա արեցին 1998-ին։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Բաց նամակ իմ հրամանատարին,գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին:
Լսիր նրա ձայնը,լսիր նրա աղաչանքը,օգնության ձեռք մեկնիր:
Այն հայրենիքը, որ քեզ կերակրել է ու քեզ կյանք է տվել, քեզանից փրկություն է սպասում:Մի թող նրան իսպառ մահանա:Ժողովրդի հույսը քեզ վրա է դրված:Քո հզոր աջը պետք է փրկե նրան:Այդ է աստծու կամքը, ուրիշ բան չի մնացել:
Փորձեցինք ամեն ինչ,ամեն բան գործի դրեցինք,ամեն ստորություն կուլ տվեցինք,բայց ռեժիմի գազանությունը չկարողացանք կանգնացնել:Մեր ստրկության լուծը օրեցօր ծանրացավ,մեր վիճակը քանի գնում վատանում է:Այժմ ժողովուրդը քեզ է սպասում, վերջնական ազատվել ռեժիմց, այնպես ինչպես ազատագրեցիր Արցախը, Ազերից:Այսօր ժողովրդին պետք է մի փորձված ձեռք որ առջնորդի նրան:Այդ ձեռքը պետք է լինի քո ձեռքը:
Այն օրը երբ դու կանգնես Ազատության հրապարակում,ամբողջ ազգը մի մարդու նման կլինի քո կողքին եւ քո դրոշակի ներքո կմաքրենք երկիրը, ազգադավերից:
Շտապիր հրամանատար,ազգ ու հայրենիք քեզ է սպասում դու իրավունք չունես լռելու: