Այն օրինականացրեց ուժի կիրառումը: Այս մասին գրում է Washington Post-ը:
Ադրբեջանական կողմում այն վստահություն տվեց նրանց, ովքեր պնդում են Լեռնային Ղարաբաղն ուժով վերադարձնելու օրինականացման հարցում: Հայկական կողմում էլ այն ամրապնդեց վստահությունն այն հարցում, որ պետք չէ զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններից, նաեւ որեւէ որոշում ընդունել, որը չի երաշխավորում լիարժեք անկախությունը: Կողմերից յուրաքանչյուրը մտավախություն ունի, որ մյուսը խաղաղության համաձայնագիրը կօգտագործի սեփական նպատակներով:
Մինչեւ վերջ պարզ չէ, թե ինչը հանգեցրեց ապրիլյան բախումներին, չնայած ամենահավանական պատճառն այն է, որ Ադրբեջանը որոշեց փորձարկել Հայաստանի պաշտպանությունն ու հայկական կողմին ստիպել զիջումների գնալ բանակցությունների ընթացքում: Ադրբեջանին բացարձակ ձեռնտու չէ ստատուս-քվոն եւ տարածքների զգալի մասի դե-ֆակտո կորուստը, եւ որեւէ կերպ ձեռնտու չէ խաղաղության գործընթացը, որն առանց զգալի արդյունքների ձգվում է տարիներ շարունակ:
Եթե անգամ լարվածության այս սրացումը բանակցություններում փակուղին ռիսկային դարձրեց Հայաստանի համար, դա դեռեւս բավարար չէ բանակցությունների համար: Այդ ճանապարհին երկու խոչընդոտ կա:
Կարդացեք նաև
- Լուծումները դյուրին չեն լինի, այդ թվում՝ տեղի հասարակությունների համար
Եթե անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները փոխզիջման մասին որոշում կայացնեն, շատ բանի չի հասնի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը՝ չհամոզելով ո՛չ իր կառավարությանը, ո՛չ հանրությանը: Երկու կողմից էլ հռետորաբանությունն ավելի ու ավելի կտրուկ է դառնում: Չեն քննարկվում այլընտրանքային դիրքորոշումներ կամ խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցեր:
Երկու կողմերն էլ հակամարտությունն օգտագործել են քարոզչության համար՝ հակառակորդին որպես թշնամի ներկայացնելով, իսկ դա խանգարում է փոխզիջմանը:
Հայկական կողմի առաջնորդները, որոնք ձգտում էին չափավոր դիրքորոշման, իրենց երկրում դիմադրության բախվեցին, հատկապես՝ 1998 թվականին, երբ փոխվեց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ լավ են հիշում, թե որքան ռիսկային է զիջող թվալը:
2003 թվականին իշխանության գալով՝ Իլհամ Ալիեւը վնասազերծեց ադրբեջանական ամբողջ ընդդիմությունը: Բայց նա նույնպես մանեւրելու քիչ տեղ ունի: Նրա երկիրը շարունակում է տնտեսական ճգնաժամի մեջ մնալ: Քառօրյա պատերազմն ազգայնական էյֆորիայի բռնկման հանգեցրեց: Իսկ դա վատ է համադրվում բարդ փոխզիջումների հետ, որոնք անխուսափելի են խաղաղության համաձայնագրի համար:
Նյութի մանրամասները կարդացեք artsakhpress.am–ի կայքում