Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ հստակ ուղերձ Սերժ Սարգսյանի ելույթում. «Ժողովուրդ»

Հունիս 01,2016 11:12

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթում ամենակարեւոր շեշտադրումները վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրին եւ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԵՏՄ անդամ երկրների ոչ դաշնակցային արձագանքին։ Ընդգծելով, որ ԵՏՄ երկրները նաեւ ՀԱՊԿ անդամ պետություններն են, Սարգսյանը նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմին հետեւած ոչ համարժեք պահվածքը նաեւ վտանգում է բոլոր երկրների ընդհանուր տնտեսական շահերը, քանի որ ԵՏՄ տարածքը միջազգային գործընկերների կողմից կարող է դիտվել որպես անկայուն գոտի, հետեւաբար՝ոչ հեռանկարային երկարաժամկետ ծրագրերի եւ ներդրումների իրականացման համար։

Իհարկե, հասկանալի է, որ այս վտանգն առանձնապես չի կարող մտահոգել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ շատ ավելի կարեւոր, ռազմավարական շահեր ունեցող ԵՏՄ անդամ երկրների որոշումների վրա, եւ այս իմաստով Սարգսյանի հարցադրումը պետք է հռետորական համարել։

Սակայն արդեն Սարգսյանի հաջորդ հայտարարությունը, թե՝ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում, շատ հստակ ուղերձ էր, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կգնա ցանկացած քայլի՝ ընդհուպ մինչեւ ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալը։

Ասել, թե Ղազախստանի կամ Բելառուսի նախագահները դրանից շատ կտխրեն, բնականաբար, միամտություն է, սակայն որ դա խիստ անցանկալի կլինի Ռուսաստանի համար, կասկածից դուրս է։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930