Ուկրաինայի ներքին գործերի նախարար, հայազգի Արսեն Ավակովը խոսել է իր գլխավորած գերատեսչության զարգացման հետագա ուղղությունների և կատարելիք քայլերի մասին։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Ավակովի խոսքերով՝ Ուկրաինայի ներքին գործերի զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն, երկրի ոստիկանությունը պետք է աշխատի Դոնեցկում, Գոռլովկայում, Լուգանսկում, Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում և Յալթայում։
Ուշագրավ է սակայն, որ Ավակովը չի նշել այն ժամկետները, երբ ոստիկանական այդ ստորաբաժանումները պետք է սկսեն իրենց ծառայությունը վերը նշված վայրերում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաև, որ 2016թ. մայիսի 11-ին Արսեն Ավակովը հայտարարել էր, որ իր գլխավորած գերատեսչության առաջին տեղակալի պաշտոնից հրաժարվել է ազգությամբ վրացի Էկի Զգուլաձեն։ Ուկրաինական որոշ ԶԼՄ-ներ Զգուլաձեի հեռացումը պայմանավորեցին այդ երկրի ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումների տապալման հետ։