Երեւանում բացվել է մարշալ Բաբաջանյանի արձանը։ Լա՞վ է դա, թե՞ վատ՝ բոլորովին այլ հարց է։ Բայց որ հայրենական եվրահումանոիդները 1956թ. Հունգարիայում Բաբաջանյանի դերակատարության թեման են թեժացնում, արդեն անտանելի է։ Բանը հասնում է նրան, որ դրվում է… Հունգարիայից ներողություն խնդրելու հարց։
…Իսկ Հունգարիան հայ ժողովրդից գոնե ՀԿ-ների մակարդակով ներողություն խնդրե՞լ է, որ Ադրբեջանին է արտահանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին։ Բաբաջանյանի դաժանության պատասխանատվությունը Խորհրդային Միությունն է կրում։ Իսկ, ահա, հունգարական իշխանությունների եւ Ալիեւի ռեժիմի միջեւ անբարո գործարքի պատասխանատուն Հունգարիայի ժողովուրդն է։ Նա է կառավարություն ընտրել՝ վարչապետ Օրբանի գլխավորությամբ։ Եվ պետք է հաշվետվություն պահանջեր։
Երեւանում մարշալ Բաբաջանյանի արձանը չի խորհրդանշում Բուդապեշտի դահճին։ Մենք մարշալ Բաբաջանյանին գիտենք որպես ֆաշիզմի դեմ հաղթանակում անուրանալի վաստակ ունեցող խորհրդային զորավարի։ Իսկ թե հունգարներն ինչ են երեւակայոււմ, դա արդեն իրենց գործն է։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում