Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Գեւորգյանը Եվրոպայի առաջնությունում առաջին հաղթանակը տարավ

Հունիս 01,2016 10:44

Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում երեկ ուշ երեկոյան ավարտվեց հինգերորդ տուրը:

Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը, որը սեւերով առավելության հասավ էստոնացի Ռեգինա Նարվայի նկատմամբ: Առաջին պարտությունը կրեց Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի արեցին:

Մեր շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը, որը 3,5 միավորով ընթանում է 16-րդ տեղում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Երկու ուրախալի լուր.
    https://www.europechess.org/european-individual-womens-chess-championship-2016-live/
    Round: 6
    IM Mkrtchian, Lilit vs WGM Mammadzada, Gunay [1-0]
    WGM Kursova, Maria vs IM Charochkina, Daria [1-0]

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930