Լրահոս
Օրվա լրահոսը

Նժդեհի արձանի քանդակագործը՝ Լեւոն Թոքմաջյանին. «Թող ինքը գնա, իր արձանները նայի եւ ուրիշների հետ գործ չունի» «Հրապարակ»

Հունիս 01,2016 10:40

Երեկ արձանի մոտով անցնելիս նկատեցինք հենց արձանի հեղինակին՝ քանդակագործ Գագիկ Ստեփանյանին, որը, Նժդեհի լուսանկարները ձեռքին, ջանասիրաբար զրուցում էր մի քաղաքացու հետ ու, հավանաբար, փորձում նրան բացատրել իր մոտեցումները:

Պատասխանելով այն հարցին, որ շատերը, այդ թվում այստեղ ներկա քաղաքացիներից ոմանք Նժդեհին նմանեցնում են Պետրոս Առաջինին, վրդովված ասաց. «Արձանը կապ չունի այն ասեկոսեների հետ, թե նման է Պետրոս Առաջինին, ոչ մի կապ չունի եւ չի կարող ունենալ։ Դա ուղղակի մի քանի հոգու տարածած խոսակցություն է, որը ֆիքսվել է եւ շարունակվում է, վերջ։ Համամիտ չեմ բոլորովին»։

Ստեփանյանը եզրակացրեց, որ եթե Նժդեհի երկար մազերն են նմանության պատրանք ստեղծում Պետրոս Առաջինի հետ, ապա Նժդեհն էլ մինչեւ ուսերը երկար մազեր է ունեցել, ապա, որպես ապացույց, ցուցադրեց այն լուսանկարը, որտեղ Նժդեհը երկարամազ է։

Ստեփանյանը կտրականապես չի ընդունում ոչ մի նմանություն որեւէ մեկի կամ որեւէ այլ արձանի հետ, չնայած մի երկու օր առաջ էլ շվեդ տուրիստների հետ է շփվել հենց այստեղ՝ արձանի մոտ, նրանք էլ ասել են, որ այս մարդն իրենց թագավորներից մեկին է նման, բայց դա իրեն չի հուզում:

Ո՞րն է պատճառը, որ հենց իր գործընկեր քանդակագործներն են նաեւ քննադատում արձանի լուծումները։ «Քանդակագործների կողմից չէ, այլ պարոն Թոքմաջյանի, որն ունի այդ բնավորությունը եւ ձեռք է բերել, չգիտեմ, մի այնպիսի հեղինակություն հեռուստաընկերություններում եւ լրագրողների մոտ… մարդուն կարծում են, երեւի, հեղինակավոր մարդ, բայց թող ինքը գնա, իր արձանները նայի եւ ուրիշների հետ գործ չունի, իր դիտողություններն օբյեկտիվ չեն։ Նա նախանձախնդիր է»,- ասաց Ստեփանյանն ու հերթական գլանակը վառելով հավելեց, որ քանդակը եւ ճարտարապետական լուծումները հոյակապ են արված։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sevak says:

    Նժդեհի մազերը երկար են եղել կամ կարճ՝ դա չէ էականը։ Արձանը, որ մենք տեսնում ենք, իր բնույթով հայեցի չէ։ Ընդգծված ռուսականություն կա։ Նա, ով ասել է «Պետրոս առաջինին է նման», հայտնապես նկատի է ունեցել հենց այդ ռուսականացվածությունը, այլ ոչ թե դիմագծերի կամ մազերի նմանությունը։ Ի դեպ, արձանի դմի գրությունը հնարավոր չէ ընթերցել պատշաճ դիրքում կանգնելով։ Որպեսզի ընթերցես՝ ստիպված էս բարձրանալ հենց այդ գրառումի վրա։ Զարմանլի անհաշվենտակտություն։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930