Հայաստանում ձերբակալվել են ՊՆ գեներալ, երկու գնդապետ: Սա պաշտպանության նախարարությունում ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի սկսած պաշտոնանկությունների գործընթացի շարունակությունն է: Մինչև ուր այն կհասնի, բնականաբար, դժվար է ասել: Միաժամանակ դժվար է ասել՝ գործ ունենք որոշակի իմիտացիայի՞, թե՞ իրապես հակակոռուպցիոն գործընթացի հետ: Ի վերջո, գեներալի ձերբակալությունը կատակ բան չէ: Մյուս կողմից՝ Հայաստանում եղել են ոչ պակաս աղմկոտ ձերբակալություններ, սակայն դրանք, ի վերջո, ավարտվել են անաղմուկ ներումներով՝ չտալով որևէ համակարգային էֆեկտ:
Եվ այս տեսանկյունից, իհարկե, բացի հարցադրումից՝ իմիտացիա է, թե ոչ, առկա է մեկ այլ հարցադրում էլ՝ եթե ոչ իմիտացիա, ապա ի՞նչ նպատակով կամ մոտիվով: Այսինքն՝ մոտիվը, նպատակը Հայաստանում առկա համակարգային խնդիրնե՞րն են, մասնավորապես պաշտպանական ոլորտում, որոնք բացվեցին ապրիլյան պատերազմին, թե՞ ապրիլյան պատերազմի ընթացքում բացվել են մի շարք այլ խնդիրներ, որոնք ոչ թե պետական կառավարման համակարգի տեսանկյունից են հրատապ, այլ ներիշխանական համակարգի: Այսինքն՝ այս գործընթացով լուծվում են պետակա՞ն կարևորության, թե՞ ներիշխանական նշանակության հարցեր: Եվ սա, իհարկե, ավելի էական հարցադրում է, քան իմիտացիա-ոչ իմիտացիա հարցադրումը:
Սրանից է կախված հասարակությունը կտեսնի՞, պետությունը կզգա՞ տեղի ունեցողի համակարգային էֆեկտ, թե՞ ոչ: Որովհետև անգամ իմիտացիան համակարգային էֆեկտ ունենում է, թեկուզ այդ էֆեկտը փոքր լինի, եթե մոտիվը պետական կարևորությունն է, այսինքն՝ եթե իմիտացիան կատարվում է պետական համակարգի արդյունավետության գոնե քարոզչական շարժառիթով և չկա ներիշխանական շարժառիթը:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում