Լրահոս
Օրվա լրահոսը

Մթերքներ, որոնց օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը

Հունիս 01,2016 14:30

Բժշկությանը տարիներ ի վեր հայտնի է, որ քաղցկեղը միայն ժառանգաբար փոխանցվող հիվանդություն չէ, այլ նաեւ կախված է արտաքին միջավայրից՝ սթրեսներից կամ ոչ օգտակար սնունդ ընդունելուց: Մասնագետները ներկայացնում են մթերքների որոշակի տեսականի, որոնց պարբերաբար օգտագործումը կանխում է տարբեր տեսակի քաղցկեղի առաջացումը: Օրինակ` նարինջ, կիտրոն, թուրինջ սպառող մարդիկ շատ ավելի պաշտպանված են քաղցկեղից, հատկապես ստամոքսի, քանի որ C վիտամինը եւ այլ նյութեր պաշտպանական դեր են կատարում օրգանիզմում:

2

Ցորեն. այն կանայք, որոնք հետեւողական կերպով ցորեն եւ նրա բնաթելերից կազմված սնունդ են օգտագործում, նրանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը փոքր է:

1

Հազարը եւ դրա բոլոր տեսակները, ինչպես նաեւ աղցանները, ստամոքսը կպաշտպանեն քաղցկեղից:

Լոլիկ. առատ լոլիկ օգտագործողներն ավելի լավ պաշտպանված են շագանակագեղձի քաղցկեղից:

Սպանախ. հետեւողական կերպով սպանախ օգտագործողները պաշտպանված են մաշկի, ստամոքսի եւ թոքի քաղցկեղից:

Դդում. նկատելի է, որ քաղցկեղ չունեցող մարդկանց կարեւոր տոկոսը առատ դդում են օգտագործում: Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն պարունակում է կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ` C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն:

5

Կարոտինը E վիտամինի հետ ոչ միայն կանխում է բջիջների ծերացումը, այլեւ հնարավոր քաղցկեղը, նպաստում է աչքի լորձաթաղանթի աշխատանքին, կանխում մրսածությունը, ամրացնում դիմադրողականությունը` պաշտպանելով տարբեր վիրուսներից եւ մանրէներից:

Կաղամբ. կաղամբի բոլոր տեսակները մեզ պաշտպանում են թոքի, հաստ աղիքի, կրծքագեղձի, ձվարանների եւ շագանակագեղձի քաղցկեղից:

Մածուն. մածունի պարբերաբար օգտագործումը մեր մարսողական համակարգը պաշտպանում է քաղցկեղից:

Սխտոր. չինական ուսումնասիրություններից մեկը հաստատում է, որ սխտորի սպառումը մեր ստամոքսը պաշտպանում է քաղցկեղից: Սխտորի մեջ պարունակվող դիալլիլսուլֆիդ նյութն իջեցնում է քաղցկեղածին հարուցիչների ակտիվությունը:

Գազարի կանոնավոր սպառումը պաշտպանում է հաստ աղիքի, շագանակագեղձի, շնչափողի, թոքերի՝ նույնիսկ ծխողների մոտ, քաղցկեղից:

Թեյ. մարսողական եւ միզուղիների համակարգը քաղցկեղից կպաշտպանվեն, եթե օրական երկու գավաթ որեւէ տեսակի թեյ խմեք:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

31.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930